Արամ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Շահինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1938 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 4, 2020[1] (81 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ | |
Հայր | Արտաշես Շահինյան |
Արամ Արտաշեսի Շահինյան (հունիսի 26, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2020[1], Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս։ Քիմիական (1982) և ֆիզիկամաթեմատիկական (1992) գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1990), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), ակադեմիկոս[2]։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2009)[3]։
Մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ Արտաշես Շահինյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1974 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնի, 1974-1986 թվականներին՝ Փորձարարական կենսաբանության, 1986 թվականից՝ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի լաբորատորիաների վարիչ, 1992-1999 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, 1999-2002 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 2000-2002 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի տնօրեն, 2002-2004 թվականներին՝ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 2004-2006 թվականներին՝ փոխնախագահի տեղակալ, 2006-2007 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիայի քարտուղարի պաշտոնակատար։ Ամերիկյան լուսակենսաբանական (1989) և քիմիական (2005) գիտությունների ընկերությունների անդամ է։ ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2007-2008), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (2008-2011), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2007-2011), 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական մասի ղեկավար։
Աշխատանքները վերաբերում են հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը[4]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роль структурной организации ионных мицелл в механизме формирования макромолекул в эмульсиях.- Ереван, Изд-во АН АрмССР, 1985, 181 с
- Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան.- Երևան, Գիտություն, 2006, 362 էջ
- Համառոտ տարեկան հաշվետվություն.- Երևան, ՀՀ ԳԱԱ, 2005[5]։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://armdaily.am/?p=79204&l=am
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արամ Շահինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 4 մահեր
- 2020 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայ ֆիզքիմիկոսներ