Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
| Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
| Երկիր | Հայաստան |
| Հիմնադրված | 1956 |
| Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
| Գլխավոր քարտուղար | Սերգեյ Մերգելյան[1], Q136882705?[2], Ֆադեյ Սարգսյան[3], Q136873046?[4], Q136885716?[5], Գրիգոր Կարապետյան[6], Q136885716?[5], Q136888114?[7] և Q136888956?[7] |
| Գլխավոր տնօրեն | Ռոմիկ Հարությունյան |
| Պարգևներ | |
| Կայք | mergelyan.am |
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) գիտահետազոտական կենտրոն է Երևանում։ ԵրՄՄԳՀԻ-ն Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական և զարգացման ինստիտուտներից է եղել, որը մի շարք բարձր տեխնոլոգիական ոլորտների, ինչպես փոքր և միջին չափի համակարգիչները և բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ստեղծման, առաջատարներից է հանդիսացել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին ըստ ԳԱԱ-ի նախաձեռնության և ՀՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ։ Մինչ 1990 թվականի վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական համակարգերի նախագծման և զարգացման ոլորտում համարվել երկրորդը Խորհրդային Միության կազմում։
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956 թ.։ Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ։ Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր։ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ։ Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են՝
- Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում
- Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում
- Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում
- Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում
- Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում
- Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում[9]
Այսօր ինստիտուտը Հայաստանի սեփականությունը չի հանդիսանում ու աշխատողների քանակը 160-ից ավել չի։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 137. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 138. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 139. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 141. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ 5,0 5,1 Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 151. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 183. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ 7,0 7,1 Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 157. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 131. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ Արման Քուչուկյան (Հուլիսի 4-7, 2007). «ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems)». 2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ Proceedings of ArmTech Congress 2007) (անգլերեն). Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի պաշտոնական կայք Արխիվացված 2011-05-28 Wayback Machine
| ||||||||||||||||||||||||||||||||||