Մուրադ Մուրադյան (քաղաքապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Հովհաննեսի Մուրադյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1930(1930-10-26)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 9, 2015(2015-09-09)[1] (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1953) և Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան (1962)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Մուրադ Հովհաննեսի Մուրադյան (հոկտեմբերի 26, 1930, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2015, Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և Հայաստանի պետական գործիչ, Երևանի քաղաքապետ (1975-1985 թթ.), ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953-1958 թթ. - աշխատել է Լենինականի տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։
  • 1958-1964 թթ. - աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ։
  • 1964-1965 թթ. - Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
  • 1965-1967 թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
  • 1967 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
  • 1968 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
  • 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
  • 1975 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
  • 1985-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
  • 1988-1990 թթ. - Հայկոոպի նախագահ։
  • Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
  • 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
  • ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
  • 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • ԽՍՀՄ 8-9-րդ, ՀԽՍՀ 10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://news.am/arm/news/285315.html
  2. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. Մ.Հ. Մուրադյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 95