Զավեն Չարչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զավեն Չարչյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
20 մայիսի, 1943 թվական - 4 սեպտեմբերի, 1944 թվական
Նախորդող Սարգիս Քամալյան
Հաջորդող Աշոտ Ղազարյան
 
Կուսակցություն՝ Կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդավայր Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ
Վախճանի օր 2001 թվական
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Զավեն Վարդանի Չարչյան (Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ – 2001), խորհրդային հայ պետական և քաղաքական գործիչ, Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1943 թվականի մայիսի 20-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 4-ը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Չարչյանը ծնվել է Երևանի նահանգի Սուրմալուի գավառի գավառի Կողբ գյուղում։ Ծննդյան թվականն անհայտ է։ Սկզբնական կրթությունն ստացել է Երևանում։ Սովորել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում, որն ավարտել է 1931 թվականին։ Դրանից հետո սկսել է աշխատել Երևանի էլեկտրաձուլման գործարանում։ Աշխատելուն զուգահեռ Զավեն Չարչյանը 1934 թվականից մինչև 1940 թվականը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քիմիայի ֆակուլտետ)[2]։

1940 թվականից Զավեն Չարչյանն աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում։ 1943 թվականի մայիսի 20-ին նա ընտրվել է Երևանի բանվորների պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1944 թվականի սեպտեմբերի 4-ը։ Նրան փոխարինել է Աշոտ Ղազարյանը[1]։

Զավեն Չարչյանը սովորել է Մոսկվայի դիվանագիտական դպրոցում։ Զբաղեցրել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության նախագահի տեղակալի պաշտոնը[3]։

Զավեն Չարչյանը մահացել է 2001 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երևանի նախկին քաղաքապետեր // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  2. 2,0 2,1 ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆԻ ՉԱՐՉՅԱՆ // Официальный сайт мэрии ЕреванаԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  3. Советско-болгарские отношения и связи: Сентябрь 1944-декабрь 1958
Նախորդող
Սարգիս Քամալյան
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ
Զավեն Չարչյան

20.05.1943 – 04.09.1944
Հաջորդող
Աշոտ Ղազարյան