Եղիշե Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիշե Վարդանյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1905(1905-09-09) կամ մայիսի 9, 1905(1905-05-09)
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան
Մահացել էօգոստոսի 11, 1958(1958-08-11) կամ օգոստոսի 18, 1958(1958-08-18)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԵրեխաներՀրաչիկ Վարդանյան

Եղիշե Գևորգի Վարդանյան (մայիսի 9, 1905, գ. Խոշգյալդի, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառ (Արևմտյան Հայաստան) - օգոստոսի 11, 1958, Քաջարան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայաստանի կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (1937) և ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցի հեռակա բաժինը (1950)։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ (1937-1938), 1938 թվականից՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շըրջսովետի գործկոմի նախագահ, ապա՝ ՀԿԿ Նոյեմբերյանի, 1940 թվականից՝ ՀԿԿ Երևանի կազմակերպության Լենինյան շրջկոմների առաջին քարտուղար։ 1947 թվականից եղել է Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ, 1952 թվականից՝ ՀԽՍՀ շինանյութերի արդյունաբերության նախարար, 1955 թվականից՝ «Քաջարանշին» տրեստի կառավարիչը։ Եղել է ԽՍՀՄ III, ՀԽՍՀ II գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի (1939-1954), ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի (1948-1952), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության (1947-1951) անդամ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png