Բաբկեն Աստվածատրյան
Բաբկեն Աստվածատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1905 |
Ծննդավայր | Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1960 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Բաբկեն Աշոտի Աստվածատրյան (1905, Քանաքեռ, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1937)։
Ծնվել է 1905 թվականին, Կոտայքի շրջանի Քանաքեռ գյուղում (այժմ՝ Երևան քաղաքի շրջագծի մեջ)։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա աշխատել որպես բժիշկ։ 1937 թվականին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ։ Հետագայում աշխատել է որպես ՀԽՍՀ ժողկոմխորհի, ապա Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1940-1943, 1948-1951), Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և կուլտուրական կապերի հայկական ընկերության նախագահ (1951-1953, 1955-1956), Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ (1954-1955)։
Եղել է ՀԽՍՀ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Աստվածատրյանի անունը շնորհված է ՀԽՍՀ Աբովյանի շրջանային հիվանդանոցին։
Մահացել է 1960 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 592)։ ![]() |
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1960 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարներ
- Խորհրդային պետական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին