Արմենակ Խրիմլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Խրիմլյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1906(1906-09-29)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 7, 1992(1992-09-07) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԶավակներՅուլի Խրիմլյան
Պարգևներ

Արմենակ Իվանի Խրիմլյան (սեպտեմբերի 29, 1906(1906-09-29), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 7, 1992(1992-09-07), Երևան, Հայաստան), հայ խորհրդային վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1960)։

Վիրաբույժ-սրտաբան Յուլի Խրիմլյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Խրիմլյանը ծնվել է 1906 թվականին Նոր Նախիջևանում։ 1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Երևանի վիրաբուժական կլինիկայի օրդինատորը, 1933-1938 թվականներին՝ Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1938-1940 թվականներին՝ Լենինգրադի պրոֆեսոր Ն. Ն. Պետրովի անվան վիրաբուժական կլինիկայի օրդինատոր, 1940 թվականին նշանակվել է ՀԽԱՀ առողջապահության նախարարի տեղակալ, 1949-1960 թվականներին՝ նախարար։ 1961-1969 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության կենտրոնական կլինիկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1969-1971 թվականներին՝ Մոսկվայի Սանիտարական կրթության գլխավոր ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, 1971-1975 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1975 թվականից մինչև կյանքի վերջը գլխավորել է նույն ինստիտուտի երեխաների և դեռահասների սոցիալական և առողջապահական ուսումնասիրությունների լաբորատորիան[1]։ Աշխատանքները վերաբերում են սոցիալական հիգենայի և առողջապահության կազմակերպման հարցերին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1960
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
  • Աշխատանքի II աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմենակ Խրիմլյանի մասին ru.hayazg.info կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
Նախորդող
Գևորգ Ղևոնդյան
ՀԽՍՀ առողջապահության նախարար
Արմենակ Խրիմլյան

1949-1960
Հաջորդող
Զախարի Նարիմանով