Լևոն Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ալթունյան
Դրոշ
ՀՀ առողջապահության նախարար
 2016 սեպտեմբերի 27-ից 2018 մայիս 11
Նախորդող Արմեն Մուրադյան
Հաջորդող Արսեն Թորոսյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի պետական բժշկական համալսարան
Մասնագիտություն՝ բժիշկ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1958 (60 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Զավակներ Նորայր Ալթունյան

Լևոն Ալթունյան (հոկտեմբերի 26, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ բժիշկ անեսթեզիոլոգ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (2016 սեպտեմբերի 27-ից)։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում[1][2]։ 1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1979-1985 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում[1]։

Լևոն Ալթունյանը 1986-1987 թվականներին Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում աշխատել է որպես շտապօգնության բժիշկ օրդինատոր, 1987-1989 թվականներին՝ որպես բժիշկ անեսթեզիոլոգ: Դրանից հետո՝ մինչև 1995 թվականը, որպես բժիշկ անեսթեզիոլոգ աշխատել է Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում։

1995-1999 Լևոն Ալթունյանը եղել է Արգո ՍՊԸ-ի տնօրենը[2], 1996-2016 թվականներին՝ «Էֆես» ապահովագրական ՓԲԸ-ի (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ) գործադիր տնօրենը: 2002-2006 թվականներին եղել է «Ապահովագրական շուկայի ասոցիացիայի» (ԻԱՄ) հիմնադիր նախագահ, 2012-2016 թվականներին՝ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, 2014-2016 թվականներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ։

2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար[1][3]։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Նորայր Ալթունյանը[1][4]: Տիրապետում է անգլերենին և ռուսերենին[5]։

Նախորդող
Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար
Լևոն Ալթունյան

սեպտեմբերի 27, 2016 - մայիսի 11, 2018
Հաջորդող
Արսեն Թորոսյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]