Զախարի Նարիմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Զախարի Նարիմանով
Ծնվել էմայիսի 23, 1925(1925-05-23) (94 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նարիմանով Զախարի Միքայելի (1925 թվականի մայիսի 23, Երևան), հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել Երևանում և Կիրովականում, որպես քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների մասնագետ։ 1959 թվականից 1960 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության 4-րդ վարչությունը, 1960 թվականից 1975 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար։ 1975 թվականից՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների Ն․ Հակոբյանի անվան ԳՀԻ-ի տնօրեն։ Նարիմանովը նշանակալից ծառայություններ ունի ՀԽՍՀ առողջապահության ցանցի ընդլայնման և մասնագիտացման, ինչպես նաև մանկաբուժական գործի կազմակերպման բնագավառում։ Եղել է ՀԽՍՀ VI, VII, VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 204 CC-BY-SA-icon-80x15.png