Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան | |||
| |||
---|---|---|---|
2021 հունվարի 18-ից | |||
Նախորդող | Արսեն Թորոսյան | ||
| |||
2020 մայիսի 11-ից - 2021 հունվարի 18-ը | |||
| |||
2018 մայիսի 24-ից - 2020 մայիսի 11-ը | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | իրավունքի մագիստրոս | ||
Մասնագիտություն՝ | քաղաքացիական իրավունք | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | 1981 մարտի 21 | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անահիտ Ավանեսյան (մարտի 21, 1981), քաղաքացիական իրավունքի մասնագետ է, պետական գործիչ, 2021 թվականի հունվարի 18-ից՝ ՀՀ առողջապահության նախարար[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին։ 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ 2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ավարտելով իրավունքի մագիստրոսի կոչմամբ։ 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում։ 2003 թվականին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին[3]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Ավանեսյանը 2000-2001 թվականներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում։ 2001-2002 թվականներին իրավախորհրդատվություն է մատուցել Պետական ռեզերվների գործակալությանը։ 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն։ 2014-2015 թվականներին «Արֆարմացիա» ՓԲԸ-ում հանդիսացել է ադմինիստրատիվ գծով տնօրեն, և 2016 թվականից՝ գլխավոր տնօրեն։ 2017 թվականից Փաստաբանների պալատի անդամ է[4]։ 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանակ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ։ 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի և 2020 թվականի մայիսի 11-ից` առաջին տեղակալի պաշտոնը։ 2021 թ․ հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է առողջապահության նախարար[1][5]։
Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Ավանեսյանն ամուսնացած է, ունի 3 զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-18
- ↑ «Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար»։ ՀՀ կառավարություն։ Վերցված է 2021-01-21։ «2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար»
- ↑ «Անահիտ Ավանեսյանն` առողջապահության նախարարի տեղակալ»։ newsarmenia.am։ Վերցված է 2020-03-07
- ↑ «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ»։ www.advocates.am։ Վերցված է 2020-03-07
- ↑ «Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար»։ ՀՀ կառավարություն։ Վերցված է 2021-01-21։ «2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար»
Նախորդող Արսեն Թորոսյան |
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան հունվարի 18, 2021 - մինչ այժմ |
Հաջորդող |
|