Գևորգ Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գևորգ Հարությունի Ղևոնդյան
Գևորգ Ղևոնդյան.jpg
Ծնվել է1895
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1959
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունԴոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ
Պաշտոն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՀԽՍՀ վաստակավոր բժիշկ

Գևորգ Հարությունի Ղևոնդյան (1895, Թիֆլիս- 1959, Երևան), հայ խորհրդային բժիշկ։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Աշխատել է Ժելեզնովոդսկում, Կիսլովոդսկում։ 1930 թվականին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել առողջապահության ժողկոմի տեղակալ, 1931-1937 թվականներին՝ առողջապահության ժողկոմ։ 1941-1943 թվականներին ղեկավարել է Սոչի-Մացեստա կուրորտային վարչությունը, 1943-1944 թվականներին՝ Երևանի և Թբիլիսիի էվակուացիոն կետերը։1943 թվականին նշանակվել է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն, 1944-1949 թվականներին՝ Հայաստանի առողջապահության նախարար։ 1951-1959 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, միաժամանակ ղեկավարել երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը։

Ղևոնդյանի աշխատանքները նվիրված են առողջապահության և դպրոցականների հիգիենայի հարցերին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղևոնդյանի անունով է կոչվում Երևանի № 5 հիվանդանոցը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վերգինե Միքայելյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Գևորգ Ղևոնդյան

1943-1944
Հաջորդող
Ռուբեն Գյանջեցյան
Նախորդող
Գարեգին Աղբալյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Գևորգ Ղևոնդյան

1951-1958
Հաջորդող
Լևոն Հարությունյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 39 CC-BY-SA-icon-80x15.png