Վերգինե Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե Միքայելյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1903(1903-12-27)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1990
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանրէաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Միքայելյան Վերգինե Գևորգի (դեկտեմբերի 27, 1903(1903-12-27), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1990), հայ խորհրդային մանրէաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1929-1935 թվականներին եղել է Երևանի քաղառբաժնի համաճարակագետը, 1935-1938 թվականներին և 1944-1950 թվականներին աշխատել Երևանի բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնում, 1938-1944 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն[1], 1950-1954 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1952-1954 թվականներին՝ սննդի հիգիենայի, 1954-1976 թվականներին՝ մանրէաբանության ամբիոնների վարիչ, 1975 թվականից՝ գիտական խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանում աղիքային (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա) և մանկական վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության ուսումնասիրությանը, կանխարգելիչ միջոցառումների մշակմանը, իմունիտետի վրա անտիբիոտիկների ազդեցության և իմունոգենեզում հիպոթալամուսի դերի բացահայտմանը։ Ի․ Մեչնիկովի անվան համաճարակագիտության և մանրէաբանության համամիութենական գիտաբժշկական ընկերության վարչության անդամ է, դրա հայկական բաժանմունքի նախագահը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Administrator. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 626
Նախորդող
Եղիշե Շեկ-Հովսեփյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Վերգինե Միքայելյան

1938-1943
Հաջորդող
Գևորգ Ղևոնդյան