Հարություն Քուշկյան
Արտաքին տեսք
Հարություն Քուշկյան | |
Գիտական աստիճան՝ | բժշկական գիտությունների դոկտոր |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | ապրիլի 14, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Հարություն Մաքսիմի Քուշկյան (ապրիլի 14, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ, ԼՂՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1980 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
- 1985 թ. - Էնդոկրին վիրաբուժության գծով վերապատրաստվել է էնդոկրինոլոգիայի և հորմոնների ինստիտուտում։
- 1990 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում։
- 1993 թ. - վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարանում և Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում։
- 1999 թ. - վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA)։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 1993 թ. - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
- 57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական և նորամուծական առաջարկության հեղինակ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1981 թթ. – աշխատել է Շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցում։
- 1981-1984 թթ. – որպես շտապ օգնության բժիշկ աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։
- 1984-1985 թթ. - աշխատել է Երևանի շտապ օգնության թիվ 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքում որպես օրդինատոր։
- 1986 թ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը և ղեկավարել այն։
- 1990-1992 թթ. – «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։
- 1992-2007 թթ. - «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն։
- 1993 թվականից - Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։
- 1995-1996 թթ. - ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ։
- 2000 թվականից - «Медицинский вестник Эребуни» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նախագահն է։
- 2002-2007 թթ. - «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն։
- 2003 թվականից - Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ։
- 2005 թվականից - ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թթ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 18 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
- 2007-2014 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
- 2009 թ. - Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
- 2007 թ. հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
- 2008 թ. ապրիլի 18-ին վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում[1] և պաշտոնավարել մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
- 2014 թ. մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊԲՀ պրոֆեսոր (2003)։
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան (2004)։
- Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ. Հերացու շքանշան (2005)։
- ՀՀ Ազգային ժողովի մեդալ (2005)։
- Մխիթար Հերացու մեդալ (2006)։
Նախորդող Նորայր Դավիդյան |
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան 7 հունիսի 2007 թ. - 16 հունիսի 2012 թ. |
Հաջորդող Դերենիկ Դումանյան |
Նախորդող Զոյա Լազարյան |
ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան 14 մարտի 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի առողջապահության նախարարներ
- Հայ բժիշկներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- Արցախի առողջապահության նախարարներ
- ԲՀԿ անդամներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի պետական գործիչներ
- Արցախի պետական գործիչներ