Արտաշես Ազնաուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազնաուրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1938 (82 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964) |
Մասնագիտություն | բժիշկ և հյուսվածաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1977) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Վարդան Ազնաուրյան |
Պարգևներ | Մխիթար Հերացու մեդալ և Հայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ |
Արտաշես Վարդանի Ազնաուրյան (սեպտեմբերի 19, 1938, Բաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ բժիշկ, ախտաբան-հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977)։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1997)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1958-1964 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում։ 1975-1977 թվականներին եղել է ԵԲԻ պրոռեկտոր, 1977-1989 թվականներին և 1990 թվականից՝ հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, 1989-1990 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարար։ ՀՀ ԲԳԱ ստեղծման նախաձեռնողներից է նախագահության անդամ, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ[1]։
Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են իմունային խախտումներով շարակցական հյուսվածքի հիվանդությունների, ձևաբանության, իմունախտաբանության խնդիրների մշակման մարդու իմունային համակարգի օրգանների հետազոտմանը, երկարատև գերճնշման պայմաններում կենսական կարևոր օրգանների և իմունային համակարգերի ձևաբանաֆունկցիոնալ փոփոխությունների, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ երկարատև ճնշման համախտանիշ (փորձառական կրաշ-սինդրոմ) ախտածնության հիմունքների մշակմանը, դրա վերացման հնարավոր ուղիներին[2]։
Համահեղինակ է «Հյուսվածաբանական միջազգային անվանակարգ (1990) լատիներեն-ռուսերեն-հայերեն բառարանի։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի Լենինյան կոմերիտմիության դափնեկիր
- «Հերոսական աշխատանքի համար» մեդալ
- «Մխիթար Հերացի» մեդալ
- ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, 2007
- ԼՂՀ նախագահի հրամանով ԼՂՀ առողջապահության ոլորտի զարգացմանն աջակցելու համար «Երախտագիտության» մեդալ, 2011
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը՝ Ալլա Ազնաուրյան, բժիշկ-ախտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
- Եղբայրները՝ Զախար և Հովնան Ազնաուրյաններ, բժիշկներ
- Քույրը՝ Թամարա Ազնաուրյան, մանկաբույժ
- Որդի՝ Վարդան Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Վարդանի կինը՝ Ելենա Աղաջանովա, բժշկական գիտությունների թեկնածու, էնդոկրինոլոգ
- Որդի՝ Սմբատ Ազնաուրյան, բժշկական գիտությունների դոկտոր
Մեջբերումներ Արտաշես Ազնաուրյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ի՞նչը կարող է առավել թանկ լինել առողջությունից։ Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա։ | ![]() |
Նախորդող Էմիլ Գաբրիելյան |
ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյան 1989-1990 |
Հաջորդող Միհրան Նազարեթյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կոչումով բժիշկ». Ազնաուրյաններ
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- Հայ ախտաբաններ
- Հայ հյուսվածաբաններ