Հայկ Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հայկ Նիկողոսյան
Ծնվել էապրիլի 19, 1955(1955-04-19) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Մոսկվայի Պ.Ա. Գերցենի ուռուցքաբանության հետազոտական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ և պետական գործիչ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
ԱշխատավայրԱռողջապահության ազգային ինստիտուտ, Եյլի համալսարան, ՀՀ ԱՆ և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Հայկ Արայի Նիկողոսյան (ապրիլի 19, 1955(1955-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), առողջապահության կազմակերպիչ, պետական գործիչ: Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): ՀՀ առողջապահության նախարար (1998-2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Նիկողոսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 19-ին, Երևան քաղաքում: 1978 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1978-1981 թվականներին սովորել է Մոսկվայի ուռուցքաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1982 թվականից եղել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման կազմակերպիչներից և հիմնադիր ղեկավարը: 1982 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1982-1987 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ տարածքում առաջին հանրապետական ախտորոշիչ կենտրոնը, 1987-1990 թվականներին եղել ԽՍՀՄ առողջապահության նախարարության համապատասխան խորհրդի անդամ, համակարգել է խորհրդային նախկին տարածքում ախտորոշիչ կենտրոնների ստեղծման աշխատանքը: 1989 թվականին եղել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական հետազոտությունների ադմինիստրացիայի (NASA) կազմակերպած «ԱՄՆ-Հայաստան» առաջին տրանսատլանտյան բժշկական արբանյակային հեռուստակամրջի համաղեկավար: 1988-1992 թվականներին ղեկավարել է «Դիագնոստիկա» բժշկական միավորումը, 1992-1998 թվականներին եղել է նույն միավորման խորհրդի նախագահը: 1990 թվականին Մոսկվայի Սեմաշկոյի անվան հանրային առողջության և առողջապահության կառավարման համամիութենական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով առողջապահության կազմակերպման գծով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1993 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 1992-1994 թվականներին եղել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տնօրենների խորհրդի և ԱԱԻ գիտական խորհրդի նախագահ: 1991-1998 թվականներին ղեկավարել է ԱԱԻ ախտորոշման ամբիոնը[1]:

1995 թվականին հրավիրվել է ԱՄՆ` գիտական, այնուհետև նաև դասախոսական աշխատանքի: 1996-1997 թվականներին եղել է ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի «Արևելք-Արևմուտք» գիտական կենտրոնի հրավիրված պրոֆեսոր: 1997 թվականին ընտրվել է առողջապահական գիտությունների գծով Եվրոպական միության փորձագետ: 1998 թվականին եղել է միջազգային հեռուստաբժշկական համագործակցության գծով ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի հրավիրված պրոֆեսոր: 1995-1999 թվականներին եղել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական խորհրդի, 1997-2000 թվականներին` Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ և բժշկական ախտորոշման հայկական միության նախագահ: Միջազգային մի շարք բժշկագիտական ասոցիացիաների անդամ է: 1998-2000 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարը: 2000-2007 թվականներին զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (նստավայրը` Կոպենհագեն, Դանիա), որոնցից վերջինը եղել է ոչ տարափոխիկ հիվանդությունների և կենսաձևի բաժնի ղեկավարի պաշտոնը: 2007 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծխախոտի դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի մշտական քարտուղարության ղեկավարն է (նստավայրը` Ժնև, Շվեյցարիա)[2]:

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում առողջապահության զարգացման միջազգային նվաճումներին, նոր տնտեսագիտական չափորոշիչների, բժշկական ապահովագրության մեխանիզմների ներդրման, հանրային առողջապահական և ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման խնդիրներին[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Պաշատոնավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Գագիկ Ստամբոլցյան
ՀՀ առողջապահության նախարար
Հայկ Նիկողոսյան

1998-2000
Հաջորդող
Արարատ Մկրտչյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՌԵԿՏՈՐՆԵՐ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐ | Առողջապահության ազգային ինստիուտ»։ nih.am։ Վերցված է 2019-04-01 
  2. Հայկ Նիկողոսյանի մասին Երևանի պետական բժշկական համալսարանի կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 226: