Ռուբեն Գյանջեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գյանջեցյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Ռուբեն Գյանջեցյան
Gyanjetsyan Ruben.JPG
Ծնվել է1885
ԾննդավայրՇաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 23, 1954(1954-11-23)
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
ՎիքիդարանՌուբեն Գյանջեցյան

Ռուբեն Մկրտչի Գյանջեցյան (1885, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1954(1954-11-23)), հայ թերապևտ։ Պրոֆեսոր (1935), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1913 թվականին ավարտել է Մոնպելիեի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնում է հայրենիք, աշխատում Բաքվի նավթահանքերի հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքում, ապա՝ հակախոլերային լազարեթում: Այնուհետև նշանակվում է Անդրկովկասի երկաթգծի հարավային տեղամասի առողջապահության բաժանմունքի վարիչ: Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվում է Ալեքսանդրապոլի երկաթգծի հիվանդանոցը: Գյանջեցյանը գլխավորում է նրա ներքին հիվանդությունների բաժանմունքը: Հետագայում տեղափոխվելով Թիֆլիս՝ աշխատել է երկաթգծի հիվանդանոցի թոքախտային բաժանմունքում և դիսպանսերում՝ վարիչի պաշտոնով: Մասնագիտական խոր պատրաստություն է ստանում Լենինգրադի հակաթոքախտային ինստիտուտում ու դիսպանսերում (1923-1924): Կրկին աշխատել է Բաքվի երկաթգծի հիվանդանոցում: Այնուհետև նշանակվել է ԼՂԻՄ առողջապահության բաժնի վարիչ: 1933-1935 եղել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետի թերապիայի, 1935-1954՝ հոսպիտալային թերապիայի ամբիոնների վարիչ։ 1938-1941 եղել է այդ ինստիտուտի գիտական և ուսումնական գծով տնօրենի տեղակալ, 1944-1945՝ տնօրեն։

Նրա գիտական աշխատությունները վերաբերվում են տուբերկուլոզի, մալարիայի, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին։

Ընտրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի 1-ին, 2-րդ, 3-րդ գումարման պատգամավոր, պարգևատևվել է Կարմիր աստղի շքանշանով ու շատ մեդալներով: Նրա անունով է կոչվել Դիլիջանի առաջին առողջարանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 64-66:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 110 CC-BY-SA-icon-80x15.png