Լևոն Հարությունյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Հարությունյան (այլ կիրառումներ)
Լևոն Հարությունյան
Ծնվել էհուլիսի 21 (օգոստոսի 3), 1903[1][2]
ԾննդավայրԳյադիկ-Սաթըլմըշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 20, 1973(1973-04-20)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1927)[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունհիգիենիստ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1940)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1], Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2] և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Լենինի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Լևոն Ասատուրի Հարությունյան (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, գյուղ Կյադիկսաթըլմիշ, Կարսի մարզ - ապրիլի 20, 1973, Երևան), հայ բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականին ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը։ 1932-1934 թվականներին եղել է ԵԲԻ սննդի հիգիենայի, 1950 թվականից՝ ընդհանուր հիգիենայի ամբիոնների վարիչ։ 1934 թվականին նշանակվել է ընդհանուր հիգիենայի ամբիոնի դոցենտ՝ զինվորական հիգիենայի գծով[3]։ Միաժամանակ՝ 1938-1956 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի սանիտարական փորձագիտության ամբիոնի վարիչ։ 1944-1948 թվականներին և 1969-1971 թվականներին՝ ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1958-1960 թվականներին՝ ռեկտոր, 1972-1973 թվականներին՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ տնօրենի տեղակալ։

1953-1973 թվականներին եղել է Հիգիենիստների և սանիտար բժիշկների հայկական գիտական ընկերության նախագահը, Հիգիենիստների համամիութենական միության նախագահության անդամ[3], 1953-1973 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր հիգիենիստը։ Հարությունյանի անունով է կոչվում Երևանի սանիտարահակահամաճարակային քաղաքային կայանը[4]։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով[3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Հարությունյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Գիտական աշխատանքները վերաբերում են մի շարք սննդամթերքների քիմիական կազմի բազմակողմանի ուսումնասիրությանը[3], կոմունալ հիգիենայի հարցերին։ Կարևոր են սննդամթերքների մեջ թունավոր նյութերի առաջացման և սննդային թունավորումների կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում հիգիենայի զարգացման պատմության վերաբերյալ Հարությունյանի հետազոտությունները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սննդամթերքների լաբորատոր հետազոտման համառոտ ձեռնարկ։ Երևան, 1951 (համահեղինակ)
  • Սանիտարական հիգիենիկ հետազոտությունների համառոտ ձեռնարկ։ Երևան, 1953
  • Սննդային թունավորումները և նրանց պրոֆիլակտիկան։ Երևան, 1955

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 3,3 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 40. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  4. Հայկական համառոտ հանրագիտարան. հ. 3: «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն. 1999. էջ 323. ISBN 5-89700-010-7.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Հարությունյան (բժիշկ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 320
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։