Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն
| Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն | |
|---|---|
| Տեսակ | նախարարություն և գործադիր իշխանություն |
| Երկիր | |
| Իրավասություն | Հայաստան |
| Ստեղծվել է | ապրիլի 21, 2008 |
| Լուծարվել է (վերափոխվել է) | 2023 թվականի հունիսի 30-ին (գործառույթները փոխանցվել են ՆԳՆ-ին) |
| Մասն է | Հայաստանի Կառավարություն |
| Գլխամաս | Երևան, Հայաստան |
| Նախագահ | Պաշտոնը վերացվել է |
| Կայք | mes.am/hy/ |
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թվականներին և 2016 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը գործած պետական կառույց է, որը մշակում, իրականացնում և համակարգում էր օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կատարված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները փոխանցվել են նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2008 թվականի ապրիլի 21-ին՝ Հայաստանի նախագահի հրամանագրով[1]։
2014 թվականի դեկտեմբերի 1-ից միավորվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ։
Վերաստեղծվել է 2016 թվականի փետրվարի 24-ին՝ վերակազմակերպման ձևով առանձնացվելով Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից[2]։
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով ԱԻՆ գործառույթները` 2023 թվականի հունիսի 30-ից փոխանցվել են նորաստեղծ` ներքին գործերի նախարարությանը։
Նախկին նախարարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2022-2023 - Արմեն Փամբուխչյան[3]
- 2020-2022 - Անդրանիկ Փիլոյան
- 2018-2020 - Ֆելիքս Ցոլակյան
- 2018-2018 - Հրաչյա Ռոստոմյան
- 2017-2018 - Դավիթ Տոնոյան
- 2010-2016 - Արմեն Երիցյան
2008-2010 -Մհեր Շահգելդյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին 3) ստեղծել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Կառավարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն)