Հայաստանի ներքին գործերի նախարարություն
| Հայաստանի ներքին գործերի նախարարություն | |
|---|---|
| Տեսակ | պետական մարմին և ներքին գործերի նախարարություն |
| Երկիր | |
| Հապավում | ՀՀ ՆԳՆ |
| Ստեղծման թվական | հունվարի 5, 2023 |
| Ենթարկում | Հայաստանի կառավարություն |
| Շտաբակայան | Երևան, Հայաստան |
| Պատասխանատու նախարար | Արփինե Սարգսյան |
| Կայք | mia.gov.am(հայ.) |
Հայաստանի ներքին գործերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը համակարգող նախարարը Հայաստանի կառավարության անդամ է։ Նախարարությունը հաշվետու է կառավարությանը և կատարում է վարչապետի կողմից իր վրա դրված առաջադրանքները։ Հայաստանի ներքին գործերի ներկայիս նախարարը Արփինե Սարգսյանն է[1]։
Նախարարությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարի 5-ին՝ Հայաստանի կառավարության որոշմամբ[2]։
Առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառում է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կենտրոնացված են հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը հանդիսանում են ներքին գործերի նախարարի տեղակալներ։
Նախարարի տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվում և ազատվում են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակում է վարչապետը։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարար
Տեղակալներ
- Արամ Ղազարյան - ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ
- Կամո Ցուցուլյան - փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր
- Արմեն Մկրտչյան
- Արմեն Ղազարյան