Յուլի Խրիմլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Խրիմլյան
Ծնվել է1933
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1957)
Մասնագիտությունվիրաբույժ և սրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ և Ա. Բակուլևի անվան սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոն
Ծնողներհայր՝ Արմենակ Խրիմլյան

Յուլի Արմենակի Խրիմլյան (1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ-սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր։

Վիրաբույժ Արմենակ Խրիմլյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլի Խրիմլյանը ծնվել է 1933 թվականին վիրաբույժ Արմենակ Խրիմլյանի ընտանիքում։ 1957 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1965-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1975-1986 թվականներին՝ Երևանի սրտաբանության ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1986-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի սիրտանոթային վիրաբուժության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1992 թվականից՝ Օրգանների և հյուսվածների փոխպատվաստան ինստիտուտի և Եկատերինբուրգի սրտաբանական կենտրոնի գիտական խորհրդատու[1]։ Աշխատանքները վերաբերում են սրտի և խոշոր անոթների վերակառուցողական վիրահատությունների, ախտանշանային գերճնշման և սրտի իշեմիկ հիվանդության բուժման վիրաբուժական եղանակների մշակմանը[2]։ Շուրջ 130 գիտական հրապարակումների և մեկ մենագրության հեղինակ է[3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коарктаци аорты, Е., 1968 (համահեղինակ)[4].

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օտարերկրյա պետությունների հայազգի գիտնականների ցուցակ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Յուլի Խրիմլյանի մասին ru.hayazg.info կայքում
  4. Соловьев, Глеб Михайлович; Хримлян, Юлий Арменакович (1968 թ․ հունվարի 1). Коарктация аорты. Ереван: Айастан.(չաշխատող հղում)