Սերգեյ Մարտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Մարտիկյան
Դիմանկար
Ծնվել է1874
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1957
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Սերգեյ (Սերգո) Նիկոլայի Մարտիկյան (1874, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1904

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1901 թվականից։ Մասնակցել է «Բանվորի ձայն» (1906 թ.), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий», 1906 թ.), «Օրեր» (1907 թ.) թերթերի հրատարակմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարտիկյանի բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հավաքատեղիներից մեկը (1914 թվականի օգոստոսին նրա բնակարանում տեղի է ունեցել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի խորհրդակցություն։ 1917 թվականին նույն բնակարանում էր տեղավորված ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան «Սոցիալ-դեմոկրատ» հայերեն թերթի խմբագրությունը։ Թերթի հրատարակման և տարածման գործին Մ. Մելիքյանի, Արտաշես Կարինյանի, Սարգիս Կասյանի ն այլոց հետ մասնակցել է նաև Մարտիկյանը։ 1917 թվականին Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Բաքվի կոմունայի պաշտպանության օրերին կազմակերպել և ղեկավարել է մարտական դրուժինա։ Կոմունայի պարտությունից հետո, մինչև 1919 թվականի ապրիլը, գործել է Աստրախանում, այնուհետև ՌԿ(բ)կ Կենտկոմի հանձնարարությամբ եկել է Հայաստան։ Ընտրվել է ՌԿ(բ)կ Արմենկոմի անդամ։ 1920 թվականի հունիսին բանտարկվել է։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մարտիկյանը պատասխանատու պաշտոններ է վարել կուսակցական ու խորհրդային մարմիններում (կուսակցության Երևանի կոմիտեի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղսովետի գործկոմի նախագահ)։ 1933-1936 թվականներին եղել է ՀԽՍՀ, ապա՝ ԱԽՖՍՀ Կենտգործկոմի նախագահ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ Կենտգործկոմների և ՀԿ(բ)կ Կենտկոմի բյուրոյի անդամ։ Ընտրվել է ԽՄԿԿ 12-րդ, 14-րդ, 16-րդ համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 344 CC-BY-SA-icon-80x15.png