Jump to content

Տիգրան Ավինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ավինյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
 2023 հոկտեմբերի 13-ից
Նախորդող Հրաչյա Սարգսյան
Լևոն Հովհաննիսյան (պաշտոնակատար)
Դրոշ
Դրոշ
Երևանի փոխքաղաքապետ
Դրոշ
Դրոշ
23.09.2022 - 10.10.2023
Դրոշ
Դրոշ
ՀՀ Փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
11 մայիսի 2018-ից - 2 օգոստոսի 2021
Նախագահ Արմեն Սարգսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նախորդող Վաչե Գաբրիելյան
Հաջորդող Սուրեն Պապիկյան
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
09.06.2017 - 11.05.2018
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ֆինանսների մագիստրոս
Ծննդյան օր փետրվարի 28, 1989(1989-02-28) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Տիգրան Արմենի Ավինյան (փետրվարի 28, 1989(1989-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական[1], պետական-քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ[1], Հայաստանի փոխվարչապետ (2018 թվականի մայիսի 11-ից 2021 թվականի օգոստոսի 2-ը)[2], Երևանի գործող քաղաքապետ[3]։

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

Փոխվարչապետ

Հանրային կառավարման բարեփոխումներ և թվայնացում

Փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի համակարգման տիրույթում էր Հանրային կառավարման բարեփոխումներն ու թվայնացումը։ Ինտենսիվ աշխատանքները մեկնարկել են 2019թ.՝ նպատակ ունենալով թվայն ծառայությունների ոլորտում հասնել առավել հարմարավետության, արագության ու բյուրոկրատական քաշքշուկների նազեցմանը։ Կարևոր էր նաև էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ռեֆորմը է, որի միջոցով դյուրացված կարգով կարելի էր դիմել մի քանի տասնյակ պետական մարմինների։ Հիշատակելի է էլեկտրոնային աճուրդի միասնական, հյուպատոսական էլեկտրոնային ծառայությունների, վիճակագրական տվյալների հասանելիության, քաղաքացիների հետ կապի համակարգերի ներդրումը։[4][5]

Քաղաքաշինական ծրագրեր

Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտում էին քաղաքաշինական ծրագրերը։ Այդ համատեքստում առաջադրվել են քաղաքաշինական մի քանի նախագծեր, այդ թվում՝ 33–րդ թաղամասի (Ֆիրդուսի) ծրագիրը։ Վերջինիս հիմքում ընկած էր 3 սկզբունք՝ տեղի բնակիչները պետք է ստանան արժանապատիվ, օրենքով նախատեսված, շուկայականից բարձր փոխհատուցում, երկրորդ՝ արդեն իսկ կատարված ներդրումների պաշտպանությունը ր ներդրողների շահերի պահպանում, երրորդ՝ քաղաքային առողջ միջավայրի ստեղծում։

Միջազգային համագործակցություն և ավիացիոն քաղաքականություն

Ընթացել է ակտիվ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և ընկերությունների հետ։ 2020 թվականին կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հեռավար լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ երկրի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը:[6] Այնուհետև ՎԶԵԲ-ը որոշեց 2024թ. համաժողովն անցկացնել Հայաստանում։[7] Երևանում անցկացվեց նաև WCIT միջազգային հեղինակավոր գագաթաժողովը[8]: 2019 թ. Ryanair[9], WizzAir, Lufthansa[10] ավիաընկերությունները մուտք գործեցին հայկական շուկա։ AirArabia-ի հետ համագործակցությամբ ստեղծվեց FlyArna հայկական ավիափոխադրողը[11]։ 2019թ. սկսած՝ ինտենսիվ աշխատանքներ տարվեցին արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Այս ուղղությամբ արվող նախաձեռնություններից էր «Մասդար» ընկերության հետ համատեղ 200 մեգավատանոց արևային կայանի կառուցման ծրագիրը։[12]

Գյուղատնտեսության զարգացման միջոցառումներ

Հին մոդելի գյուղատնտեսությունից և այդ գյուղատնտեսության սուբսիդավորումից անցում կատարվեց նորարարական գյուղատնտեսության սուբսիդավորման։ Այս համատեքստում իրականացվեցին ինտենսիվ այգիների, ջերմոցների, նոր տեխնիկայի, անասնապահության, հատուկ ցեղատեսակների բուծման և խելացի գոմերի կառուցման ծրագրեր։ 5 անգամ ավելացվեց նպատակային վարկերի տրամադրումը գյուղատնտեսության մեջ։

Դեմոգրաֆիական վիճակի բարելավում

2019թ. ձևավորվեց ժողովրդագրական խնդիրներով զբաղվող միջգերատեսչական խորհուրդը, որի առջև դրված առաջնային խնդիրը ծնելիության աճն էր: Ավելացվեցին միանվագ վճարումները. առաջին երեխայի համար՝ 300.000 ՀՀ դրամ։ Ավելացվել է խնամքի նպաստների չափաքանակը, երեխա ունեցող կամ պատրաստվող ընտանիքների համար հիփոթեքային սուբսիդավորման ծրագրեր են իրականացվել։ 2020թ. արդյունքներով ծնելիության նվազման փոխարեն գրանցվեց ծնելիության աճ։ Կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր, այդ թվում՝ վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման և բուժման սկրինինգային ծրագրերը։ Մինչև 18 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային օգնությունն է ներդրվել՝ նախկին մինչև 7 տարեկանի փոխարեն: Ներդրվեց հայրության արձակուրդի վճարովի մոդելը, իրականացվում է նաև դայակ պետության աջակցությամբ ծրագիրը:  

Գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտ

Ներդրվեց գիտական ծրագրերի ուղիղ ֆինանսավորման ծրագիրը։ Մոտ 1.5 մլրդ դրամով ավելացվեց գիտության ֆինանսավորումը 2020 թվականի բյուջեով։ Գիտության բնագավառում էականորեն՝ մոտ 4 անգամ վերանայվեցին բազային աշխատավարձերը։ Քայլեր ձեռնարկվեցին լաբորատոր սարքերի և ենթակառուցվածքների թարմացման ուղղությամբ, քանի որ բազմաթիվ ոլորտներում տեխնոլոգիական փոփոխություններ տեղի չէին ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր։

Ճանապարհաշինություն

2018թ. նորոգվեց և հիմնանորոգվեց ավելի քան 200 կմ պետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհ, 2019թ.՝ 345 կմ։ 2019թ. ներդրվեց որակի վերահսկման համակարգ ՏԿԵ նախարարության կողմից՝ նպատակ ունենալով կապալառուներին ստիպել ավելի որակյալ աշխատանք իրականացնել։ Կազմվեցին Սիսիան-Քաջարան հատվածի նախագծային աշխատանքների նախագծերը, պատվիրվեցին Քաջարան-Ագարակ հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Սկսվեցին Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները:

Պարետ

Կորոնավիրուսի համավարակ

2020թ. սկզբին աշխարհը համակեց կորոնավիրուսի համավարակը։ Կառավարությունը Հայաստանում հաստատեց արտակարգ դրություն։ 2020թ. մարտի 16-ին ձևավորվեց պարետատունը, Տիգրան Ավինյանը նշանակվեց ՀՀ պարետ։ Խնդիր դրվեց մի կողմից՝ կանխարգելել համավարակի տարածումն ու բուժօգնությունը ժամանակին տեղ հասցնել, մյուս կողմից՝ քայլեր ձեռնարկել նվազագույն կորուստներով հաղթահարել տնտեսական ճգնաժամը։ Առաջնային խնդիր սահմանվեց նվազագույնի վրա պահպանել վարակման թվերը, և զուգահեռ առողջապահական ամբողջ համակարգը պատրաստել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Գնվեցին մեծածավալ սարքավորումներ. հատուկ չվերթներով տարբեր երկրներից ձեռք բերվեցին սարքավորումներ, արհեստական շնչառության սարքեր թթվածնային գեներատորներ։ Կառուցվեցին վերակենդանացման լրիվ նոր բաժանմունքներ տարբեր հիվանդանոցների ներսում։ ՀՀ կառավարությունը ներդրեց տնտեսական օգնության բազմաթիվ փաթեթներ՝ փրկելու համար բիզնեսներին հնարավոր սնանկացումից։

2020թ. 44-օրյա պատերազմ

Գրեթե ողջ պատերազմի ընթացքում Տիգրան Ավինյանը գտնվել է Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Աշխատանքներ են տարվել տարբեր երկրներից Հայաստան օդային ճանապարհով օգնություն և այլ պարագաներ տեղափոխվելու նպատակով։

Պատերազմի ավարտին կառավարությունը որոշում ընդունեց, որ պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում ստացած զինծառայողները պիտի աջակցող միջոցներ ստանան այլ ընթացակարգերով։ Ներդրվեցին պրոթեզավորման հատուկ ծրագիր, մարմնի ֆունկցիայի վերականգնումից հետո պրոթեզավորում ստացած անձանց՝ սոցիալական ներառման, վերաինտեգրման, հոգեբանական վիճակի կայունացման ծրագրեր։

Քաղաքապետ

2022 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։ 2023թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ձայների 32 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությամբ՝ նա ստանձնեց անկախ Հայաստանի 14-րդ քաղաքապետի պաշտոնը։

Պարգևներ

  • 2016 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»[2]։

Ընտանիք

Ամուսնացած է, կինը՝ Մարիամ Պահլավունի։ Ունեն երեք դուստր[2]։

Ծանոթագրություններ

  1. 1 2 Ձերբակալվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, (արխիվացված 09․09․2023 թվականին)։
  2. 1 2 3 Տիգրան Ավինյանի կենսագրությունը ՀՀ կառավարության կայքում
  3. «Տիգրան Ավինյանն ընտրվեց քաղաքապետ». www.1lurer.am. 2023 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «e-Governance infrastructure implementation agency». www.ekeng.am. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  5. «More than Ten E-governance Platforms Introduced in Armenia with the Support of the European Union: EU Provided Close to €25m | EEAS». www.eeas.europa.eu (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  6. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահող». Armenpress. 2020 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  7. «2024թ. Հայաստանը կհյուրընկալի ՎԶԵԲ տարեկան ժողովը. Տիգրան Ավինյան». Radar.am. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  8. «Հայաստանը պատրաստվում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ին․ անցկացվել է քննարկում». Armtimes.com. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  9. «Changes in Armenia's aviation market to be for benefit of citizens and tourism - PM». Armenpress (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  10. Արմենիա, Sputnik (20210714T1741+0400). «Կաջակցեն ավիահաղորդակցության ոլորտին. Ավինյանն ընդունել է Lufthansa–ի ներկայացուցչին». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  11. «Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia to launch Armenia's new national airline». Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia to launch Armenia’s new national airline (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 25-ին.
  12. «Տիգրան Ավինյանն ընդունել է «Մասդար» ընկերության ներկայացուցիչներին». infocom.am.