Jump to content

Աշոտ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Սուրենի Ղազարյան
Ծնվել էմայիսի 15, 1949(1949-05-15) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան և երգիչ
ԺանրերԿատակերգություն
Պարգևներ և մրցանակներ

Աշոտ Սուրենի Ղազարյան (մայիսի 15, 1949(1949-05-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2014

Ավարտել է Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցում։

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1968 և 1975-1976 թվականներին աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1973-1974 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ որպես դերասան։ 1976 թվականին եղել է Հայպետէստրադա «Ուրախ ժամ» համույթի մենակատար, «Ուրարտու» համույթի հանդիսավար։ 1977-1978 թվականներին աշխատել է «Ուրարտու» համույթում՝ որպես երգիչ։ 1979 թվականին եղել է Հայհամերգ միավորումի բեմադրող ռեժիսոր, «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավար։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում[1]։ 2006 թվականին ստեղծել է Աշոտ Ղազարյանի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիան։

2007 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։

2007 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2008 թվականի փետրվարի 2-ը վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Սիգմա TV» ընկերության «Ոսկե կլառնետ» երաժշտական նախագծին։

2008 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 26-ը վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Շաբաթ երեկո» հեռուստաշոուն։

2010 թվականից նոյեմբերի 29-ից մինչև 2011 թվականի հուլիսի 30-ը վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուն։

2012 թվականի հունիսի 3-ից մինչև 2013 թվականի փետրվարի 23-ը վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Իմ տաղանդավոր ընտանիքը» hեռուստաշոուն։

2016 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» երաժշտական նախագծին։

2019-2020 թվականներին նկարահանվել է է Դ. Գրիգորյանի բազմասերիանոց «Անհասցե Ծնվածները» հեռուստասերիալում։ 2019 թվականին նկարահանվել է «Վերջին Ուսուցիչը» հեռուստասերիալում։ Իսկ այժմ նկարահանվում է Դ. Գրիգորյանի բազմասերիանոց «Սարի Աղջիկ» հեռուստասերիալում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 — Երիտասարդության ափ
  • 1979 — Կապույտ առյուծ
  • 1980 — Քաջ նազար
  • 1987 — Պատրանք
  • 1988 — Երեքս
  • 1989 — Որ
  • 1993 — Sister from Los Angeles
  • 2009 — Մոխրոտիկ
  • 2016 — 3 Weeks in Yerevan
  • 2019 — Վերջին ուսուցիչը
  • 2019 — Ազնիվ գողեր

Հումոր և երգիծանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996Մեր բակը
  • 1998Մեր բակը 2
  • 1998 — Աշոտ Ղազարյան 1
  • 1999 — Աշոտ Ղազարյան 2
  • 1999 — 50
  • 1999 — Armenicum UPSA
  • 1999 — Զսպանակ 2
  • 2000 — Աշոտ Ղազարյան 3
  • 2001 — Լավագույնը
  • 2001 — Բարև, ես մնում եմ
  • 2001 — Աշոտ Ղազարյան 4
  • 2002 — Ձմերուկ
  • 2002 — Բենեֆիս
  • 2002 — Աշոտ Ղազարյան 5
  • 2003 — Աշոտ Ղազարյան 6
  • 2003 — Հոբելյանական երեկո
  • 2003 — Հումոր և երգ
  • 2004 — Մեր օրերի երգը
  • 2004 — Աշոտ Ղազարյան 7
  • 2005 — Աշոտ Ղազարյան 8
  • 2005 — Մեր բակը 3
  • 2006 — Աշոտ Ղազարյան 9
  • 2007 — Հումորի երեկո
  • 2007 — Աշոտ Ղազարյան 10
  • 2007 — Աշոտապատում
  • 2008 — Աշոտ Ղազարյան 11
  • 2021Մեր բակը 25 տարի անց

Փոխանցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007-2008 — Ոսկե կլառնետ
  • 2008-2009 — Շաբաթ երեկո
  • 2010-2011 — Աշոտ Ղազարյանի հրավիրում է
  • 2012-2013 — Իմ տաղանդավոր ընտանիքը
  • 2016 — Ամենակարող երգիչ
  • 2022-2026 — Աշոտ Ղազարյանի հետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Աշոտ Ղազարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ