Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Dramatic theater of Yerevan (4).jpg
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը
Տեսակ թատրոն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրը Երևան, ՀՀ
Հիմնադրման ամսաթիվ 1967
Գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյան
Կոորդինատներ: 40°11′16.08000010001″ հս․ լ. 44°31′14.880000100005″ ավ. ե. / 40.1878000000277780° հս․. լ. 44.52080000002777638° ավ. ե. / 40.1878000000277780; 44.52080000002777638
Կայք

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների:

Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուսինե Կիրակոսյանը, Հովհաննես Բաբախանյանը և ուրիշներ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։

Հրաչյա Ղափլանյանի դիմաքանդակը դրամատիկական թատրոնի նախասրահում

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Իսահակյան փողոցի 28 շենքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]