Հրաչյա Ղափլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Ղափլանյան
Hrachya Ghaplanyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 14, 1923(1923-11-14)[1]
ԾննդավայրԳարգառ, Լոռու մարզ, Հայաստան
Մահացել էօգոստոսի 17, 1988(1988-08-17) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, opera director և թատերական ուսուցիչ
Աշխատանքռեժիսոր-բեմադրիչ, դերասան
ԾնողներԳեորգի Ենգիբարով
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
ԵրեխաներՏաթևիկ Ղափլանյան
Hrachya Ghaplanyan Վիքիպահեստում

Հրաչյա Ղափլանյան (նոյեմբերի 14, 1923(1923-11-14)[1], Գարգառ, Լոռու մարզ, Հայաստան - օգոստոսի 17, 1988(1988-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիր (այժմ կրում է նրա անունը)։ ՀԽՍՀ (1966) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973)։ ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, «Ռիչարդ Երրորդ» և «Սեր և ծիծաղ» դրամաների բեմադրությունների համար, 1979, «Խաչմերուկ» ներկայացման համար, հեղինակակցությամբ): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից: ԽՄԿԿ անդամ 1947 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին Լոռու մարզի Գարգառ գյուղում[2]։

1935 թվականին նրա դերասանական տաղանդը նկատվում է և նրան հրավիրում են մանկական դերեր խաղալու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

1937-1950 թվականներին հանդես է եկել որպես դերասան, այնուհետև իրեն նվիրել է ռեժիսորական աշխատանքին։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1952-1954 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ Այս տարիներին աշխատել է ռեժիսոր Միխայիլ Կեդրովի մոտ որպես ռեժիսորի օգնական։

1953-1956 թվականներին այնուհետև 1959-1962 թվականներին եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1956-1959 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի, իսկ 1962-1965 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ներկայացումներ է բեմադրել նաև Մոսկվայի մի շարք թատրոններում։

1966 թվականից հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։

Հրաչյա Ղափլանյանը հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը, դասավանդել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում։

Մահացել է 1988 թվականին Երևանում։ Թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Ղափլանյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]