Վալենտին Կատաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կատաև (այլ կիրառումներ)
Վալենտին Կատաև
Walentin Petrowitsch Katajew (cropped).jpg
Ծնվել էհունվարի 16 (28), 1897
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 12, 1986(1986-04-12)[2][3][4][5][6][7][8][9] (89 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[10]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող, խմբագիր և ռազմական թղթակից
Լեզուռուսերեն[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվիպակ, հեքիաթ, վեպ, պիես, պատմվածք, ակնարկ և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Գեորգիևյան խաչ III աստիճանի և IV աստիճանի Գեորգիևյան խաչ
ԱմուսինԷսթեր Կատաևա
ԶավակներՊավել Կատաև
Valentin Kataev Վիքիպահեստում

Վալենտին Պետրովիչ Կատաև (հունվարի 16 (28), 1897, Օդեսա-ապրիլի 12, 1986, Մոսկվա), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ Հոկտեմբերյան հեղափոխության և 1918-1920 թվականների քաղաքացիական կռիվների մասնակից։ «Պաշարված քաղաքում» (1922) և «Գրառումներ քաղաքացիական պատերազմից» (1924) պատմվածքներում ձևավորվել են Կատաևի ստեղծագործության հերոսական պաթոսը և երգիծանքը։ 1920-ական թվականներին սատիրական գործերի հիմնական թեման քաղքենիության դեմ պայքարն է («Վատնիչները», 1926, վիպակ)։ Սկսած 1930-ական թվականներից ստեղծագործության մեջ հնչել է հեղափոխական և հայրենասիրական թեման («Ժամանակ, առաջ», 1932, վեպ, «Ես՝ աշխատավոր ժողովրդի զավակս...», 1937, վիպակ, հայերեն հրտ. 1939, «Գնդի որդին», 1945, վիպակ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1946, հայերեն հրտ. 1947)։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1936, հայերեն հրտ. 1948) վիպակը՝ «Սև ծովի ալիքները» քառերգության առաջին մասը։ Հեղինակ է Լենինին նվիրված «Երկաթե դռնակ պատի մեջ» (1964) հրապարակախոսական, «Սուրբ ջրհոր» (1967), «Մոռացության խոտ» (1967), «Խորանարդիկ» (1969) քնարա-փիլիսոփայական և հուշագրական վիպակների։ 1955-1961 թվականներին եղել է «Յունոստ» («Юность») ամսագրի խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յես, աշխատավոր ժողովրդի զավակս (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1939, 173 էջ
  • Գնդի որդին (վիպակ), Երևան «Հայպետհրատ», 1947, 227 էջ
  • Յոթնաթերթիկ ծաղիկը (հեքիաթ), «Հայպետհրատ», 1946, 20 էջ
  • Սպիտակին է տալիս առագաստը մենավոր (վեպ), «Հայպետհրատ» 1948, 378 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Катаев Валентин Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Encyclopædia Britannica
  4. SNAC — 2010.
  5. Internet Broadway Database — 2000.
  6. Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. Internet Speculative Fiction Database — 1995.
  8. Babelio
  9. filmportal.de — 2005.
  10. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118560522 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282 CC-BY-SA-icon-80x15.png