Ժորա Հարությունյան
Ժորա Հարությունյան | |
---|---|
Ծննդյան անուն | Գևորգ Սաղաթելի Հարությունյան |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1928[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 10, 2002 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | սցենարիստ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, ռեժիսոր և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962) |
Ուշագրավ աշխատանքներ | Ոսկե ցլիկ, Ձախորդ Փանոսը, Շրթներկ համար 4, Հուշարձան, Հարսնացու հյուսիսից, Խոշոր շահում, Հրդեհ և Խաչմերուկի դեղատունը |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀԳՄ |
Պարգևներ | |
Ժորա Հարությունյան Վիքիքաղվածքում | |
Ժորա Հարությունյան Վիքիդարանում |
Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (սեպտեմբերի 7, 1928[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 10, 2002, Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Խաչմերուկ» ներկայացման համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1970 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորա Հարությունյանը ծնվել է 1928 թվականին, Երևանում։ 1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը, 1962 թվականին` Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950-1965 թվականներին աշխատել է Երևանի բժշկական տարբեր հիմնարկություններում։ 1964 թվականին եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, 1965 թվականից՝ ԽՍՀՄ գրական ֆոնդի հայակական բաժանմունքի տնօրեն (ընդմիջում է ունեցել ընդամենը 5 ամիս՝ 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերի 15-ը)։ 1969-1995 թթ. եղել է ՀԳՄ գրականության ֆոնդի տնօրեն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Գլխի գինն է 50 միլիոն» դրաման (Մոսկվա, 1969, բեմադրվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երեժշտական թատրոնում)։
Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմադրում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1957, ռեժիսոր Վարդան Աճեմյան)։ Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ N 199» (1960), «Ղազարը գնում է պատերազմ» (1968), «Հարսնացու հյուսիսից» (1973, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), «Խաչմերուկ» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ 1979, բեմադրվել է նաև Հունգարիայում, 1980), «Քո վերջին հանգրվանը» (Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոն, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ 1983), «Բախտավոր մարդիկ» (1987), «Մեր այս տարիքում» (1991) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է Արցախում և արտասահմանում։ Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանում ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները[2][3][4]։
Ֆիլմեր Ժ. Հարությունյանի սցենարով[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարությունյանի սցենարներով Հայֆիլմ և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ[5], այդ թվում՝
- «Ոսկե ցլիկ» (համահեղինակ, 1953)
- «Շրթներկ N 4» (1967)
- «Ձախորդ Փանոսը» (1970)
- «Հուշարձան» (1973)
- «Հարսնացու հյուսիսից» (1974)
- «Խոշոր շահում» (1982)
- «Հրդեհ» (1984)
- «Խաչմերուկի դեղատունը» (1988)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1975
- «Պատվո նշան» շքանշան, 1978
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979
- ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակ, 1983
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել նաև Ժորա Հարությունյանի «Ժամադրություն» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971։
- Խաչմերուկ, պիեսների ժողովածու, Երևան, «Սովետական գրող», 1979։
- Քո վերջին հանգրվանը, պիեսներ, կինոպատումներ, 1986։
- Ընտիր երկեր, պիեսներ, Սովետական գրող, 1988, 541 էջ[6]։
- Իմ լռությունը, Էդիթ Պրինտ, 2003, 140 էջ[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատուհան դեպի հավերժություն. Ժորա Հարությունյան, Էդիթ Պրինտ, 2013, 396 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10262
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 232-233
- ↑ «AV Production - Ժորա Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ . 3:
- ↑ «Ապրեցնող և մխիթարող ժպիտ»։ Kinoashkharh (հայերեն)։ 2018-08-18։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30
- ↑ Հարությունյան Ժորա Սաղաթելի (1988)։ Ընտիր երկեր։ (Պիեսներ) (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785550000113
- ↑ Հարությունյան Ժորա Սաղաթելի (2003)։ Իմ լռությունը (հայերեն)։ Էդիթ Պրինտ։ ISBN 9789994136056
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 10 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ դրամատուրգներ
- Հայ տղամարդ գրողներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ