Կառլո Գոլդոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կառլո Գոլդոնի
Carlo Goldoni.jpg
Ծննդյան անուն իտալ.՝ Carlo Osvaldo Goldoni
Ծնվել է փետրվարի 25, 1707({{padleft:1707|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Ծննդավայր Վենետիկ, Վինիտիկի հանրապետություն[3]
Վախճանվել է փետրվարի 6, 1793({{padleft:1793|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[2] (85 տարեկանում) կամ փետրվարի 7, 1793({{padleft:1793|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (85 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[3]
Մասնագիտություն դրամատուրգ, գրող, լիբրետիստ, սցենարիստ, թարգմանիչ և բանաստեղծ-փաստաբան
Լեզու իտալերեն[4], ֆրանսերեն և Venetian
Քաղաքացիություն Flag of Most Serene Republic of Venice.svg Վինիտիկի հանրապետություն
Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Ֆրանսիայի թագավորություն
Flag of France.svg Առաջին ֆրանսիական հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներ Երկու տիրոջ ծառա, Հյուրանոցի տիրուհի և Lo speziale
Carlo Goldoni Վիքիպահեստում

Կառլո Գոլդոնի (իտալ.՝ Carlo Goldoni, փետրվարի 25, 1707({{padleft:1707|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2], Վենետիկ, Վինիտիկի հանրապետություն[3] - փետրվարի 6, 1793({{padleft:1793|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[2] կամ փետրվարի 7, 1793({{padleft:1793|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[1], Փարիզ, Ֆրանսիա[3]), իտալացի թատերագիր, լիբրետոների հեղինակ, թատրոնի ռեֆորմատոր, ազգային կատակերգության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել և ստեղծագործել է Վենետիկում։ Գրել է ավելի քան 200 պիես։ Նրա ստեղծագործություններից հատկապես հայտնի է «Երկու տիրոջ ծառան» կատակերգությունը։

1731 թվականին ավարտել է Պադուայի համալսարանը, աշխատել որպես փաստաբան։ Առաջին հաջողությունը կապված է «Վելիզար» (1734 թվականին) ողբակատակերգության հետ։ Որպես թատրոնի ռեֆորմատոր Գոլդոնի դիմակների կատակերգությունը փոխարինել է կայուն տեքստ և մարդկային կենդանի բնավորություններ ունեցող դրամատուրգիայով։ Թատրոնի վերաբերյալ իր տեսական սկզբունքները շարադրել է «Կատակերգական թատրոն» (1750 թվականին) պիես-մանիֆեստում։ 1748-1753 թվականներին ստեղծել է «Խորամանկ այրին», «Սրճարան», «Երկու տիրոջ ծառա», «Հյուրանոցի տիրուհին» ն այլ կատակերգություններ։ Գոլդոնի ստեղծագործությունների հերոսները մեծ մասամբ ժողովրդական կերպարներ են («Խոհարարուհիներ», 1755 թվականին, «Խաչմերուկ», 1756 թվականին, «Ուրախ կանայք», 1758 թվականին, «Կյոջինյան տուրուդմբոց», 1762 թվականին)։ Դա նորարարական երևույթ էր 18-րդ դարի դրամատուրգիայում։ Ստեղծագործական վերջին շրջանը Գոլդոնի անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ ֆրանսիական հրատարակված «Փնթփնթան-բարերարը» (1771 թվականին) պիեսը նրան բերել է համաեվրոպական հռչակ։ Գոլդոնին գրել է 267 պիես և մեծ ազդեցություն է թողել դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման վրա։ Գոլդոնիից նախախորհրդային և առանձնապես խորհրդային շրջանում Թբիլիսիի, Բաքվի, Երևանի, Լենինականի հայկական թատրոններում բեմադրվել են «Դոն Գրեգորիո», «Հյուրանոցի տիրուհին», «Վենետիկյան երկվորյակներ» կատակերգությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ferdinando Meneghezzi, «Della vita e delle opere di Carlo Goldoni» (Мил., 1827);
  • Luigi Carer, «Saggi sulla vita e le opere di Carlo Goldoni» (Վենետիկ, 1825);
  • Gherardo de’Rossi, «Del moderno teatro comico italiano e del suo Restavratore Carlo Goldoni» (Բասանո, 1794); * Molmenti, «C. Goldoni» (1875).
  • Карло Гольдони. 300 лет. Антология. СПб., 2007.
  • Молодцова М. Карло Гольдони. Очерк творчества. СПб., 2009. ISBN 978-5-88689-051-8
  • Дживелегов А. Карло Гольдони и его комедии// Гольдони К. Комедии. М., 1949. С. 705 - 724.
  • Луцкер П. В. Карьера Гольдони — опытного либреттиста // Искусствознание : журнал. —М, 2012. — № 1—2. — С. 410—422. — ISSN 2073-316X.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 147 CC-BY-SA-icon-80x15.png