Ֆրանսիական սահմանադրական միապետություն (1791-1792)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 4, 1791 թ. | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
| |||||
ֆրանսիական թագավորություն (ֆր.՝ Royaume français), Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ, որը իրականացնում էր իշխանությունը 1791 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը: Այդ ռեժիմ Ֆրանսիայի առաջին սահմանադրական միապետությունն էր հանդիսանում: Օրենսդիր ժողովը Թյուիլրիի պալատի գրոհից հետո օգոստոսի 11-ին ժամանակավորապես հեռացրեց թագավորին[1]: 1792 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրությունների ընթացքում ձևավորված հիմնադիր ժողովը վերացրեց միապետությունը, դրանով իսկ ավարտելով Ֆրանսիայի Բուրբոնների դինաստիայի 203 տարվա կառավարությունը:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII դարի վերջին Ֆրանսիայում հեղափոխություն կատարվեց: 1791 թվականի օրենսդիր ժողովը ներկայացրեց կրթությունը և իր երկրին արդար և ազատ սահմանադրություն տրամադրելու մտադրությունը[2]: Լյուդովիկոս XVI նույն տարվա հոկտեմբերին տեղափոխվել է Փարիզ, սակայն շուտով սկսեց ատելություն և մտավախություն տածել քաղաքի նկատմամբ և 1791 թվականին այնտեղից փախուստի պլան կազմակերպեց: Փախուստը հայտնի էր որպես «փախուստ դեպի Վարեն» և ի վերջո չարդարացրեց իրեն. թագավորը բռնվեց, իսկ միապետական հայացքները ժողովրդի մեջ տատանվում էին[3]: Լյուդովիկոս XVI-ի եղբայրները, որոնք արտագաղթել էին և գտնվում էին Կոբլենցե ճամբարում, համախմբվեցին և ներխուժեցին Ֆրանսիա: Ավստրիայի և Պրուսիայի միապետերը պատասխանեցին թագավորական եղբայրների կոչին և օգոստոսին ստորագրեցին Պիլնիցի հռչակագիրը[4]: Հռչակագրում ասվում էր, որ Պրուսիան և Ավստրիան ցանկանում են վերականգնել Լյուդովիկոս XVI-ի և նրա բացարձակ իշխանությունը, բայց կարող են իրականացնել դա միայն այն օգտագործելով մյուս եվրոպական տերությունների հետ:
Սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդովիկոս XVI ստիպված էր ընդունել 1791 թվականի Սահմանադրությունը, կազմված Օրենսդիր ժողովի կողմից Վարենի փախուստից հետո[5]: 1791 թվականի Սահմանադրությունը, որը հիմնադրել էր Ֆրանսիական թագավորությունը, իր բովանդակությամբ համարվում էր հեղափոխական: Նա հիմնել է Ֆրանսիայի թագավորությունը և հայտարարել է բոլոր մարդկանց լինել օրենքի առաջ հավասար: Լյուդովիկոս XVI հնարավորություն ուներ վետո դնել օրինագծերի վրա, որոնք նա չէր խրախուսում, ուստի նրանց համար ուժի մեջ մտնելու համար դեռ պահանջվում էր արքայական համաձայնությունը[6]:
Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդովիկոս XVI 1792 թվականի ապրիլի 20-ին չցանկանալով պատերազմ է հայտարարել Ավստրիային, ենթարկվելով ժողովի պահանջներին: Պրուսիան գտնվում էր Ավստրիայի հետ միությունում, այդ պատճառով էլ Ֆրանսիան պատերազմի մեջ ընդգրկվել էր նրա հետ[7]: Դուքս Բրաունշվեյսկու Մանիֆեստը, որը ղեկավարվում էր ավստրիական և պրուսական զորքերի կողմից, կազմվել է ի պատասխան1792 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցած Թյուիլրի գրոհին: Մանիֆեստը ծանր հետևանքներով ակնհայտ սպառնացել է Փարիզի բնակիչներին, եթե նրանք որևէ կերպ վնաս պատճառեն Լյուդովիկ XVI-ին և նրա ընտանիքին[8]: Օրենսդրական ժողովը միապետության կողմից ստեղծված պետիցիայի պատճառով անկում ապրեց: Ազգային ժողովի նախագահը օգոստոսի 11-ին պատասխանել է դրանց թագավորի ժամանակավոր հեռացումով և նոր կազմի ընտրությունների ակնկալիքով[1]: Նորընտիր համընդհանուր արական ընտրական իրավունքի հիման վրա Օրենսդրական ժողովը վերացրեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ի միապետությունը: Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fraser, Antonia: "Marie Antoinette: the Journey", Orion Books, London, 2001, ISBN 978-0-7538-1305-8
- Hibbert, Christopher: "The French Revolution", Penguin Books, Great Britain, 1982, ISBN 978-0-14-004945-9
- Jones, Colin: "The Great Nation: France from Louis XV to Napoleon", Columbia University Press, New York, 2002, ISBN 0-231-12882-7