Կենդանի դիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանի դիակ
ռուս.՝ Живой труп
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա և արձակ
Ձևպիես
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1900
Առաջին
ներկայացման վայր
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Հրատարակվել է1900
 The Living Corpse

«Կենդանի դիակը »[1], Լև Տոլստոյի պիեսը, որ գրվել է 1900 թվականին, բայց հրատարակվել է մահվանից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծագործության սյյուժեն հասնում է իր տրամաբանական հանգուցալուծմանը, այն չի կարող համարվել ավարտված. հեղինակը դադարեցրել է պիեսի վրա տարվող աշխատանքը՝ այն թողնելով սևագրի վրա։ Այդ ամենը հաստատվում է նամակով, որ գրողը 1900 թվականի դեկտեմբերի 12-ին գրել է գրող Վ. Չերտկովին․ «Դրաման, որ ես կատակելով կամ, ավելի ճիշտ, չարաճճիությամբ գրեցի կոպիտ կերպով, բայց հիմա չեմ կարծում, որ կավարտեմ կամ կտպագրեմ դա, ես խիստ կասկածում եմ, որ ես ինչ-որ բան արել եմ»[2]։

Ստեղծագործությունը գրելու պատճառ է դարձել Նիկոլայ Սուխանովի մոր ամուսնալուծության գործընթացն ու կեղծված մահը, որ նրա հայրը կազմակերպել է Սոֆիյսկի գետափին[3], որպեսզի օրինական ճանապարհով բաժանվի ու կնոջը հնարավորություն տա նորից ամուսնանալ։ Խարդախությունը բացահայտվել է, ու ամուսինները դատապարտվել են յոթ տարվա ազատազրկման կամ մեկ տարվա ազատազրկման։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի կենտրոնական կերպարը՝ Ֆեոդոր Պրոտասովը, տառապում էր այն համոզմունքից, որ իր կինը՝ Լիզան, երբեք ընտրություն չի կատարել իր և Վիկտոր Կարենինի միջև, ով նույնպես ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Նա ցանկանում էր ինքնասպան լինել, բայց համարձակություն չուներ։ Փախչելով իր կյանքից՝՝ նա ընկնում է գնչուների մոտ և հարաբերություններ սկսում երգչուհի Մաշայի հետ։ Սակայն Մաշայի ծնողների հավանության չեն արժանացնում նրանց կապը, և նա փախչում է նաև այս կյանքից։ Նրա կրկին ցանկանում է ինքնասպան լինել, բայց ուժ չունի անելու այդ։

Միևնույն ժամանակ նրա կինը, կարծելով, թե Պրոտասովը մահացած է, ամուսնացել է ուրիշ տղամարդու հետ։ Երբ Պրոտասովը հայտնվում է, նրան մեղադրում են երկամուսնության և ամուսնու անհետացումը կազմակերպելու մեջ։ Նա հայտնվում է դատարանում վկայություն տալու համար, իսկ կինը չգիտի, որ նա ողջ է։ Արդյունքում նա կա՛մ պիտի հրաժարվի իր նոր ամուսնուց, կա՛մ աքսորվի Սիբիր։ Պրոտասն ինքնասպանություն է գործում։ Դրանից հետո նրա կինը խոստովանում է, որ ինքը միշտ սիրել է Պրոտասովին։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում 1911 թվականի սեպտեմբերի 23-ին (հոկտեմբերի 5)[4]։ Գլխավոր ռեժիսորներն են եղել Վլադիմիր Նեմիրովիչ Դաչենկոն և Կոնստանտին Ստանիսլավսկին[5]։ Շուտով այն բեմադրվել է նաև Սանկտ-Պետերբուրգում։ Քանի որ տեքստը թարգմանվել է տարբեր լեզուներով, այն բեմադրվել է Բեռլինում, Վիեննայում, Փարիզում և Լոնդոնում

Լոնդոնում անգլիալեզզու ներկայացումը տեղի է ունեցել 1912 թվականի դեկտեմբերի 6-ին և կոչվել «Մարդը, ով մեռած էր» (անգլ.՝ The Man Who Was Dead, թարգմանել են Զինաիդա Վենգերովան և Ջոն Պոլոկը), բեմադրվել է Գրական հասարակություն թատրոնում[6]։ Պիեսը բեմադրել է Ա․ Անդրեևը, ով եկել էր Բելգրադի թագավորական թատրոնից[7]։ Էդմոնդ Բրեոնը խաղացել է Ֆյոդորի դերը, Վիոլետ Լուիսը՝ Լիզայի, Լորենս Անդերսոնը՝ Վիկտորայի, Լիդիա Յավորսկան՝ Մաշայի, իսկ Էնտոնի Ուորդը խաղացել իշխան Աբրեզկովի դերը[8]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսն էկրանավորվել է շատ անգամներ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտերկրում բեմադրվել է նաև «Այն մարդը, որ մեռած էր», «Ազատագրում» և «Փոխհատուցում» խորագրերով։
  2. Толстой Л. Н. Полное собрание сочинений: В 90 тт. — М., 1957. — Т. 88. — С. 216.
  3. А. М. Ларина. Անմոռանալի
  4. Բենդեթի (1999, 387)
  5. Бенедетти (1999, 207)
  6. Կարսոն (1913, 165) և Ջոնս (2002, 150)
  7. Ջոնս (2002 , 150)
  8. Կարսոն (1913, 165)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adler, Jacob. 1999. A Life on the Stage: A Memoir. Trans. Lulla Rosenfeld. Նյու Յորք։ Knopf. ISBN 0-679-41351-0.
  • Benedetti, Jean. 1999. Stanislavski: His Life and Art. Revised edition. Original edition published in 1988. London: Methuen. ISBN 0-413-52520-1.
  • Bernstein, Herman. 1911. "Tolstoy’s Play, "The Living Corpse, « Stirs Russia; Strong Melodrama Produced in Russia Will Soon be Seen in Berlin and Elsewhere--;The Story of a Worthless Husband’s Failure and Final Sacrifice.» New York Times Oct 29: SM5.
  • Carson, L, ed. 1913. en:The Stage Year Book 1913. London: The Stage. Available online.
  • Jones, W. Gareth. 2002. «Tolstoy Staged in Paris, Berlin, and London.» In Orwin (2002, 142—161).
  • Gilien, Leo. 1916. «Irving Place Production of Tolstoy Play Not Its First in America.» New York Times Oct 22: X7.
  • Orwin, Donna Tussing, ed. 2002. The Cambridge Companion to Tolstoy. Cambridge Companions to Literature ser. Cambridge: Cambrige UP. ISBN 0-521-52000-2.
  • Rosenfeld, Lulla. 1999. Commentary. In Adler (1999, 367—370).
  • Redemption, 1918, Redemption, 1928, The Living Corpse, 1929 on the Internet Broadway Database.
  • —, «Gilbert Miller Stages Tolstoy Play», The New York Times, Sep 27, 1919. p. 13
  • —, «Leo Tolstoy’s Play Makes a Triumph…», New York Times, Oct 19, 1916, 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենդանի դիակ» հոդվածին։