1950 թվականին ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց–ստուդիան և աշխատել Սովետական բանակի Կենտրոնական թատրոնում։ Առաջին դերը կինոյում Ալեքսեյ Ժուրբինն է (ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցի «Մեծ ընտանիք», 1954 թվական)։ Լավագույն դերերից են՝ Սաշա Ռումյանցև («Ռումյանցևի գործը», 1956 թվական), Բորիս («Թռչում են կռունկները» 1957 թվական, 1958 թվականի Կաննի տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնում«Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակ), Գուրով («Շնիկով տիկինը», ըստ Անտոն Չեխովի, 1960 թվական), Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա ինն օրը» (1961) Գուսև («Տարվա ինը օրը», 1962 թվական), Իոսիֆ Խեյֆիցի«Երջանկության օր» (1964), Իվան Պիրևի «Հեռավոր աստղի լույսը» (1965), Վլադիմիր Վենգերովի «Կենդանի դիակ» (1960), Ալեքսանդր Ալով և Վլադիմիր Նաումով «Վազք» (1970), Ռոլան Բիկովի «Ուշադրություն, կրիա է » (1970), Ալեքսեյ Սալտիկովի «Վերադարձ չկա» (1974), Վլադիմիր Մոտիլի «Երջանկության գերող աստղը» (1975), Ալեքսանդր Զգուրիդիի «Ռիկի-Տիկի-Տավի» (1975) և այլ շարժանկարներում։
Որպես կինոռեժիսոր հայտնի է «Շինել» (1960 թվական), «Երեք հաստլիկներ» (1966 թվական), «Խաղամոլը» (1972 թվական) Մոսկան արցունքներին չի հավատում (1979)կինոնկարներով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսեյ Բատալով կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 306)։