Կինեմատոգրաֆիստների միություն (ԽՍՀՄ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն (ռուս.՝ Союз кинематографистов СССР), կինոարվեստի գործիչներին (ռեժիսորներ, կինոդրամատուրգներ, դերասաններ, օպերատորներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, հնչյունային օպերատորներ, քննադատներ, ֆիլմերի և սցենարների խմբագիրներ, հեռուստատեսության ռեժիսորներ, օպերատորներ, դրամատուրգներ, նկարիչ-բեմադրողներ և խմբագիրներ, գիտական և ինժեներա-տեխնիկական աշխատողներ) միավորող հասարակական ստեղծագործական կազմակերպություն։

1957 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության կազմկոմիտեն՝ Իվան Պիրևի գլխավորությամբ, որի հիմնադիր համագումարում 1965 թվականի նոյեմբերին ընդունվել է կանոնադրություն և ընտրվել միության վարչություն։ Բարձրագույն ղեկավար օրգան էր հանդիսանում Համամիութենական համագումարը, որը գումարվում էր չորս տարին մեկ (տեղի են ունեցել 1969, 1973, 1976 թվականներին), գործադիրը՝ վարչությունը, որ ղեկավարում էր միության գործունեությունը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում։

Ցուրաքանչյուր միութենական հանրապետությունն ունեցել է Կինեմատոգրաֆիստների միություն, ինքնավար հանրապետություններում և այն քաղաքներում, ուր հաշվվում էր 30-ից ոչ պակաս անդամ։ 1976 թվականի դրությամբ ունեցել է 5199 անդամ։

Միության տպագիր օրգաններն են եղել «Իսկուսստվո կինո»-ն և «Սովետսկի էկրան»֊ը։ 1991 թվականին վերակազմավորվել է Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի ներքո։

Խորհրդային Հայաստանում 1958 թվականին ստեղծվեց կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմբյուրոն՝ կինոռեժիսոր Ստեփան Կևորկովի նախագահությամբ։ Առաջին համագումարը տեղի ունեցավ 1962, երկրորդը՝ 1971, երրորդը՝ 1976 թվականին։ 1965 թվականին հիմնադրվեց Կինեմատոգրաֆիստների միությունը, ընդունվեց դրա կանոնադրությունը և ծրագիրը։ Վարչության առաջին քարտուղարներ են եղել Ֆրունզե Դովլաթյանը, Լաերտ Վաղարշյանը, Կարեն Քալանթարը։ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության տպագիր օրգաններն են եղել «էկրան»-ը և «ֆիլմը»-ը։ Համամիութենական XI կինոփառատոնը անցկացվել է Երևանում (1978

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 431 CC-BY-SA-icon-80x15.png