Իվան Պիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Իվան Պիրև
Iwan Pyriew - Film nr 31-32 - 1947-12-24.JPG
Ծնվել է նոյեմբերի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:17|2|0}})
Ծննդավայր Օբի Կամեն, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ[2]
Մահացել է փետրվարի 7, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[2][3] (66 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
Ոճ(եր) կատակերգություն և Q19689074?
Ամուսին Ադա Վոյցիկ, Մարինա Լադինինա և Լիոնելլա Պիրևա
Պարգևներ Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ, Գեորգիևյան խաչ և Grand Officer of the Order of the White Lion
IMDb ID ID 0701576

Իվան Ալեքսանդրովիչ Պիրև (նոյեմբերի 4 (17), 1901[1] կամ նոյեմբերի 17, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:17|2|0}}), Օբի Կամեն, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ[2] - փետրվարի 7, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կինոռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականից աշխատել է կինոյում։ Պիրևի առաջին ֆիլմերից են՝ «Օտար կինը» (1929), «Պետական պաշտոնյան» (1931) երգիծական կոմեդիաները։ 1933 թվականին ստեղծել է «Մահվան կոնվեյեր» հակաֆաշիստական, 1936 թվականին՝ «Կուսակցական տոմս» կինոնկարները։

Պիրևի «Հարուստ հարսնացուն» (1938), «Պատերազմից հետո երեկոյան ժամը վեցին» (1944), «Կուբանի կազակները» (1950) այլ կինոնկարները ներթափանցված են կենսահաստատ պաթոսով, քնարականությամբ, տեմպերամենտով, երաժշտական են, մոտ ռուսական ժողողովրդական ստեղծագործությանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Պիրևն ստեղծել է «Շրջկոմի քարտուղարը» (1942) ֆիլմը՝ նվիրված պարտիզանական շարժմանը։ 1950-1960-ական թվականներին նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Մենք խաղաղության կողմնակից ենք», 1195, «Հեռավոր աստղի լույսը», 1965 և այլն)։ Ըստ Դոստոևսկու, Պիրևի սցենարներով ստեղծած «Ապուշը» («Նաստասյա Ֆիլիպովնա», 1958), «Սպիտակ գիշերներ» (1960), «Կարամազով եղբայրներ» (1969, երեք մասով) ֆիլմերը վկայում են ռեժիսորի՝ սոցիալական կոնֆլիկտներ բացահայտելու հակումը։ 1957-1965 թվականներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահ, գլխավորել «Մոսֆիլմ» կինոստուդիան, ապա՝ նրա «Լուչ» ստեղծագործական միավորումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1942, 1943, 1946, 1948, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 306 CC-BY-SA-icon-80x15.png