Մարինա Լադինինա
Մարինա Լադինինա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11 (24), 1908 |
Ծննդավայր | Սկոտինինո, Yukhnovskii County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 10, 2003 (94 տարեկան) կամ մարտի 8, 2003[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1933) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Իվան Լյուբեզնով և Իվան Պիրև |
Երեխա(ներ) | Անդրեյ Լադինին |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարինա Ալեքսեևնա Լադինինա (հունիսի 11 (24), 1908, Սկոտինինո, Yukhnovskii County, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 10, 2003 կամ մարտի 8, 2003[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950), Ստալինյան հինգ մրցանակների դափնեկիր (1941, 1942, 1946, 1948, 1951)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Լադինինան ծնվել է 1908 թվականի հունիսի 11(24)-ին Սմոլենսկի մարզի Սկոտինինո գյուղում[3] Ալեքսեյ Դմիտրիևիչ (1879-1955) և Մարիա Նաումովնա (1889-1971) Լադինինների գյուղացիական ընտանիքում։ Շուտով ծնողների հետ տեղափոխվել է Ենիսեյսկի նահանգի Նազարովո գյուղ[4]։ Ալեքսեյ Դմիտրիևիչն ավարտել էր երրորդ դասարանը, իսկ մայրը՝ Մարիա Նաումովնան, անգրագետ էր։ Ընտանիքում եղել է չորս երեխա, Մարինան եղել է ավագը[4]։
Վաղ տարիքից Մարինա Լադինինան սկսել է հետաքրքրություն ցուցաբերել գրքերի և բեմի նկատմամբ։ Դպրոցական սիրողական թատրոնում եղել է հուշարար[4]։ Սովորել է Աչինսկի դպրոցի մանկավարժական դասարանում, հաճախ փոխարինել է դերասաններին Աչինսկի քաղաքային թատրոնում։ Դպրոցն ավարտելուց հետո, երբ նրա տասնվեց տարին դեռ չէր լրացել, դարձել է գյուղական ուսուցիչ՝ նախ Նազարովո գյուղում և Սիբիրի երկրամասի Ուստ-Բերյոզովկա գյուղում, իսկ հետո Սմոլենսկի նահանգի գյուղերից մեկում։ Այնտեղ հանգամանքների բերումով ծանոթացել է Վս․ Մեյերհոլդի անվան թատրոնի արտիստ Սերգեյ Ֆադեևի հետ, որը նրան նվիրել է Կ. Ս. Ստանիսլավսկու գիրքը և խորհուրդ տվել ընդունվել ԳԻՏԻՍ[4]։
1929 թվականին մեկնել է Մոսկվա և առաջին փորձից ընդունվել ԳԻՏԻՍ[4][5]։ Ուսանողական տարիներին առաջին անգամ նկարահանվել է կինոֆիլմի էպիզոդում ռեժիսոր Յուրի Ժելյաբուժսկու մոտ[4]։
Ինստիտուտում սովորելու երկրորդ տարում պրակտիկա է անցել Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում[4]։
1933 թվականին, ավարտելով ԳԻՏԻՍ-ը, ընդունվել է Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի թատերախումբ և ծառայել է այնտեղ մինչև 1935 թվականը[5]։ Ինքը՝ դերասանուհին, պատմել է, որ ռեժիսոր Կ. Ս. Ստանիսլավսկին այդ ժամանակ իրեն ասել է. «Գիտե՞ք ձեր թերությունները։ Ձեր հասակի դեպքում դուք չափազանց երկար ձեռքեր ունեք», և ինքը հասկացել է, թե ինչու բեմում ձեռքերը պահելու տեղ չունի[6]։
1934 թվականին «Թշնամական արահետներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ռեժիսոր Իվան Պիրիևի հետ։ 1936 թվականին նրանք ամուսնացել են։
1935-1945 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի դերասանուհի[5]։ Նրա ամենահայտնի կինոաշխատանքներից են՝ «Տրակտորիստները», «Խոզարածը և հովիվը» (««Свинарка и пастух»»), «Պատերազմից հետո՝ երեկոյան ժամը 6-ին» (ռուս.՝ «В 6 часов вечера после войны»), «Կուբանի կազակները» (ռուս.՝ «Кубанские казаки»)։
1945-1994 թվականներին պարբերաբար դխաղացել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի բեմում (ներկայում՝ Կինոդերասանի պետական թատրոն)[5], համերգներով և ստեղծագործական երեկոներով հանդես է եկել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։ 1954 թվականին Էկրան Է բարձրացել «Հավատարմության փորձություն» (ռուս.՝ «Испытание верности») ֆիլմը, որից հետո Լադինինայի և Պիրևի բաժանվել են[4]։
Դրանից հետո դերասանուհին այլևս չի ցանկացել նկարահանվել ֆիլմերում։ Լուրեր են տարածվել, որ էկրաններից նրա անհետացման պատճառը եղել է Պիրևի վրեժխնդրությունը, բայց իրական պատճառն այլ էր. դերասանուհին չէր ցանկանում խաղալ տարիքով կանանց դերեր՝ ցանկանալով երիտասարդ մնալ հանդիսատեսի հիշողության մեջ։ Բազմիցս նրան առաջարկել են նկարահանվել, բայց նա հրաժարվել է։ Միայն 1965 թվականին նա նկարահանվել է Յուրի Պիլյարի վեպի հիման վրա նկարահանված «Մարդիկ մնում են մարդ» (ռուս.՝ «Люди остаются людьми») հեռուստատեսային ֆիլմում, սակայն ֆիլմը էկրան չի բարձրացել[7]։
1963-1967 թվականներին եղել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի կինոդերասանների սեկցիայի ցեխկոմի նախագահի տեղակալ[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղբայրը և քույրերը՝ Անատոլի, Վալենտինա (1914-1984) և Կլավդիա,
- Առաջին ամուսինը՝ Իվան Լյուբեզնով[4] (1909-1988), դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ(1970)[8][9], հետագայում ամուսնացել է Մարինա Լադինինայի կրտսեր քրոջ՝ Վալենտինայի հետ,
- Երկրորդ ամուսինը՝ Իվան Պիրև[4][10] (1901-1968), կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948),
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ապրել է մեկուսացված և գրեթե ոչ մեկի հետ չի շփվել։ Երբեմն դերասանուհուն այցելում էր Նաինա Ելցինան, որը երկար տարիներ հոգ էր տանում նրա մասին։ Նա մի քանի անգամ դերասանուհուն տեղավորել է հիվանդանոցներում, ուղարկել է առողջարաններ, օգնել է գումարով, սառնարան է նվիրել[13]։
Մարինա Լադինինան մահացել է 2003 թվականի մարտի 10-ին Մոսկվայում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Լադինինան մահացել է սրտի անբավարարությունից, սակայն հիվանդանոց է ընդունվել ազդրի կոտրվածքով։ 2003 թվականի մարտի 5-ին նա սայթաքել է լոգարանում և ամբողջ օրը անգիտակից մնացել ընկած։ Տնային տնտեսուհին նրան գտել է միայն երեկոյան։ Բժիշկներն փորձել են փրկել դերասանուհուն, սակայն նրա սիրտը չի դիմացել ծանրաբեռնվածությանը[14]։
Թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատան 5-րդ հատվածում՝ Յուրի Նիկուլինի, Բորիս Բրունովի և Գալինա Ուլանովայի գերեզմանների հետ նույն շարքում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԳԱԹ
- 1934 – «Եգոր Բուլիչովն ու մյուսները», Մաքսիմ Գորկի – միանձնուհի Տաիսիա
- Կինոդերասանի թատրոն-ստուդիա
- «Բարբարոսները», Մ. Գորկի – Բոգաևսկայա
- «Ռուս մարդիկ», Կոնստանտին Սիմոնով – Մարիա Նիկոլաևնա
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1929 | ֆ | Քաղաք մտնել չի կարելի | В город входить нельзя | էպիզոդիկ դեր |
1932 | ֆ | Просперити | կույր ծաղկավաճառ | |
1935 | ֆ | Թշնամական արահետներ | Вражьи тропы | Լինկա (Ելենա Յանովնա Դրոզդովա), ուսուցչուհի |
1936 | ֆ | Застава у Чёртого брода | Վարենկա | |
1937 | ֆ | Հարուստ հարսնացուն | Богатая невеста | Մարինկա Լուկաշ, Նաում պապի թոռը, կոլտնտեսության հարվածային |
1939 | ֆ | Տրակտորիստները | Трактористы | Մարյանա Բաժան |
1940 | ֆ | Սիրած աղջիկը | Любимая девушка | Վարյա Լուգինա |
1941 | ֆ | Խոզարածն ու հովիվը | Свинарка и пастух | Գլաշա Նովիկովա |
1942 | ֆ | Անտոշա Ռիբկին | Антоша Рыбкин | Լարիսա Սեմյոնովնա, դերասանուհի |
1942 | ֆ | Շրջկոմի քարտուղարը | Секретарь райкома | կապավոր Նատաշա |
1944 | ֆ | Պատերազմից հետո՝ երեկոյան ժամը 6-ին | В 6 часов вечера после войны | Վարյա Պանկովա |
1947 | ֆ | Ասք Սիբիրյան հողի մասին | Сказание о земле Сибирской | Նատաշա Մալինինա, երգչուհի |
1949 | ֆ | Կուբանյան կազակներ | Кубанские казаки | Գալինա Երմոլաևնա Պերեսվետովա, «Заветы Ильича» կոլտնտեսության նախագահ |
1951 | ֆ | Տարաս Շևչենկո | Тарас Шевченко | կոմսուհի Պոտոցկայա |
1954 | ֆ | Հավատարմության փորձություն | Испытание верности | Օլգա Եգորովնա Կալմիկովա |
1963 | ֆ | Դունաևսկու մեղեդիները | Мелодии Дунаевского | կամեո |
1965 | ֆ | Մարդիկ մնում են մարդ | Люди остаются людьми |
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (մարտի 23, 1938)[5]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (ապրիլի 17, 1944)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մարտի 6, 1950)[8]
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1941) – «Տրակտորիստները» ֆիլմում Մարյանա Բաժանի դերի կատարման համար (1939)[5]
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1942) – «Խոզարածը և հովիվը» ֆիլմում Գլաշա Նովիկովայի դերի կատարման համար (1941)[5]
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1946) – «Պատերազմից հետո՝ երեկոյան ժամը 6-ին» ֆիլմում Վարյա Պանկովայի դերի կատարման համար (1944)[5]
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1948) – «Լեգենդ Սիբիրյան հողի մասին» ֆիլմում Նատաշա Մալինինայի դերի կատարման համար (1947)[5]
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1951) – «Կուբանի կազակները» ֆիլմում Գալինա Երմոլաևնա Պերեսվետովայի դերի կատարման համար (1949)[5]
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ
- «Կուսական հողերի յուրացման համար» մեդալ (հոկտեմբերի 20, 1956)[5]
- «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ» մեդալ (1970)[5]
- ժողովուրդների բարեկամության շքանշան (հուլիսի 6, 1983) – խորհրդային կինոարվեստի զարգացման և պրոպագանդայի գործում ունեցած վաստակի համար[5][15]
- «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի» մեդալ
- Պատվո շքանշան (1998 թվականի հունիսի 11) – կինոարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[5][16]
Այլ պարգևներ, մրցանակներ, խրախուսանքներ
- «ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի գերազանցիկ» կրծքանշան (ապրիլի 26, 1968)[5]
- Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» I միջազգային կինոփառատոն (1992, «Սլավոնական կինեմատոգրաֆում նշանակալի ներդրման համար» մրցանակ)
- «Համաստեղություն» մրցանակ-մասնագիտության մեջ նշանակալի ներդրման համար (1994)
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (դեկտեմբերի 25, 1995) – համաշխարհային և ռուսական կինեմատոգրաֆիայի 100-ամյակի կապակցությամբ պետությանը մատուցած ծառայությունների և Հայրենական մշակույթում ունեցած մեծ ավանդի համար[17]
- «Նիկա» կինոմրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (1997)
- Խանժոնկովի տան հատուկ մրցանակ «Սերունդների սերը» (1999)
- 2001 թվականի Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման գործում նշանակալի ավանդի համար» (մայիսի 30, 2002 թվական)[18]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականից Կրասնոյարսկի երկրամասի Նազարովո գյուղում ամեն տարի անցկացվում է Մ․ Լադինինայի անվան հայրենական ֆիլմերի կինոֆորում[19][20]։
- 2012 թվականին բացվել է Մ․ Լադինինայի հուշարձանը Նազարովո գյուղում, որը դարձել է միակը Ռուսաստանում[11][21]։
- Սերգեյ Ուրսուլյակի վավերագրական ֆիլմը՝ «Пёстрая лента. Марина Ладынина. Барышня-крестьянка» (2005)
- Марина Ладынина («ДТВ» հեռուստաալիքի «Как уходили кумиры» հաղորդումների շարքից) (2006)
- «Марина Ладынина. „От страсти до ненависти“» («Первый канал», 2007)[22][23]
- «Марина Ладынина. „Мой серебряный шар“» («Культура», 2008)[24]
- «Марина Ладынина. „Острова“» («Культура», 2008)[25]
- «Марина Ладынина. „Легенды мирового кино“» («Культура», 2010)[26]
- «Марина Ладынина. „Кинозвезда между серпом и молотом“» («Культура», 2013)[27]
- «Марина Ладынина. „Последний день“» («Звезда», 2018)[28]
- «Марина Ладынина и Иван Пырьев. „Раскрывая тайны звёзд“» («Москва 24», 2015)[29]
- «Марина Ладынина. „Звёзды советского экрана“» («Москва 24», 2019)[30]
- «Марина Ладынина. Цена любви. „Раскрывая мистические тайны“» («Москва 24», 2020)[31]
- «Марина Ладынина. „В плену измен“» («ТВ Центр», 2020)[32]
- «Марина Ладынина. „Легенды кино“» («Звезда», 2021)[33]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр., илл.; 38 л. илл. и карт. 1 грампластинка.
- ↑ «Биография Марины Ладыниной». РИА Новости. 2013 թ․ հունիսի 24.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Вульф, 2003
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 «Ладынина Марина Алексеевна. Киносозвездие — авторский проект Сергея Николаева». kinosozvezdie.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Щуплов, 2003
- ↑ «Звёзды в жёлтом свете». Российская газета (Неделя), № 4583. rg.ru — Выдержки из статьи режиссёра Андрея Ладынина, сына киноактрисы. 2008 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 variety.ru
- ↑ «Марина Ладынина на сайте «Актеры советского и российского кино»». rusactors.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Ладынин, 2008
- ↑ 11,0 11,1 «В Назарово открыли памятник актрисе Марине Ладыниной». newslab.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Ладынина Марина Алексеевна». Библиографический ресурс «Чтобы Помнили». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Раззаков Ф. Ладынина Марина // Как уходили кумиры. Последние дни и часы народных любимцев. — М.: Эксмо, 2007. — 672 с. — ISBN 978-5-699-10035-4
- ↑ «Как они умерли — Марина Ладынина». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 6 июля 1983 года № 9624 «О награждении народной артистки СССР Ладыниной М. А. орденом Дружбы народов»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 11 июня 1998 года № 702 «О награждении орденом Почёта Ладыниной М. А.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 25 декабря 1995 года № 553-рп «О поощрении Союза кинематографистов России и ведущих мастеров отечественного кинематографа»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 30 мая 2002 года № 239-рп «О присуждении специального приза Президента Российской Федерации «За выдающийся вклад в развитие российского кино» за 2001 год»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Назаровский кинофорум отечественных фильмов имени Марины Ладыниной». cultura24.ru (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ «В Красноярском крае звёзды российского кинематографа открыли фестиваль памяти Марины Ладыниной». tass.ru (ռուսերեն). ТАСС. 2013 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «История кинофорумов 2011-2013». nazarovograd.ru. 2012. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ ««Марина Ладынина. От страсти до ненависти». Документальный фильм». www.1tv.com (ռուսերեն). Первый канал. 2007. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ««Марина Ладынина. От страсти до ненависти». Документальный фильм». www.1tv.ru (ռուսերեն). Первый канал. 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ««Марина Ладынина. Мой серебряный шар». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2008. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. Острова». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2008. Վերցված է 2022 թ․ մարտի 2-ին.
- ↑ ««Марина Ладынина. Легенды мирового кино». Телепередача». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2010 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. Кинозвезда между серпом и молотом». Документальный фильм». smotrim.ru (ռուսերեն). Культура. 2013. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. Последний день». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2018 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ««Марина Ладынина и Иван Пырьев. Раскрывая тайны звёзд». Телепередача». www.m24.ru (ռուսերեն). Москва 24. 2015 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. Звёзды советского экрана». Телепередача». www.m24.ru (ռուսերեն). Москва 24. 2019 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. Цена любви. „Раскрывая мистические тайны"». Телепередача». www.m24.ru (ռուսերեն). Москва 24. 2020 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ««Марина Ладынина. В плену измен». Телепередача». www.tvc.ru (ռուսերեն). ТВ Центр. 2020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ ««Марина Ладынина. Легенды кино». Телепередача». tvzvezda.ru (ռուսերեն). Звезда. 2021 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вульф В. — Запись С. Чеботарь (2003). «Марина Ладынина. Свет звезды». Журнал "L'Officiel", Русское издание, №45, март. v-vulf.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- «Биография Марины Ладыниной». variety.ru. 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- Щуплов А. (2003 թ․ մարտի 12). «Марина Ладынина: «Люблю объясняться в любви»». rg.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- Мельман Д. (2008 թ․ հունիսի 22). «Вся неправда о Марине Ладыниной». Московский комсомолец, № 24790. mk.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- Тренева Е (2007 թ․ հոկտեմբերի 19). «Марина Ладынина и Иван Пырьев: Тайна, покрытая браком». Российская газета (Неделя), № 4496. rg.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Լադինինա» հոդվածին։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 10 մահեր
- 2003 մահեր
- Մարտի 8 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ