Կոնստանտին Սիմոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Սիմոնով
Konstantin Michailowitsch Simonow 1943.jpg
Ծնվել է նոյեմբերի 15 (28), 1915[1]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել է օգոստոսի 28, 1979(1979-08-28)[3][1][4][5] (63 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[3]
Մասնագիտություն լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, սցենարիստ և գրող
Լեզու ռուսերեն[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Ժանրեր վեպ, վիպակ, պոեմ, բանաստեղծություն, պիես և ակնարկ
Գրական ուղղություններ սոցիալիստական ռեալիզմ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ Ստալինյան մրցանակ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Լենինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան «Օդեսսա պաշտպանության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Աշխատանքի վետերան» մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ Հայրենական պատերազմի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Սպիտակ առյուծի շքանշան Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ) և Սուխբաաթարի օրդեն
Ամուսին Նատալյա Սոկոլովա, Վալենտինա Սերովա և Լարիսա Ժդանովա
Автограф Константина Симонова.png
Konstantin Simonov Վիքիպահեստում

Կոնստանտին (Կիրիլ) Միխայլովիչ Սիմոնով (նոյեմբերի 15(28), 1915, Պետրոգրադ-սեպտեմբերի 28, 1979, Մոսկվա), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1938)։ Վերահաս պատերազմի զգացողությամբ են գրված «Հաղթողը» (1937), «Սառցաջարդ» (1938), «Սուվորով» (1939) պոեմները։ Նախապատերազմյան շրջանում է ձևավորվել Սիմոնովի ստեղծագործության հիմնական՝ արիության ու հերոսության թեման («Մի սիրո պատմություն», 1940, «Մեր քաղաքի երիտասարդը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, համանուն կինոնկար, 1942)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Կրասնայա Զվեզդա» («Красняя звезда») թերթի ռազմաճակատային թղթակիցը։ Առաջիններից մեկն է, որ դիմել է պատերազմում ռուս մարդու թեմային («Ռուս մարդիկ», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943, պիես․ «Օրեր և գիշերներ», 1943-1944, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, համանուն կինոնկար, 1945, հայկական հրատարակություն 1949)։ Պատերազմի տարիներին ժողովրդականություն են վայելել Սիմոնովի քնարական բանաստեղծությունները («Քեզ հետ և առանց քեզ», 1942, հայկական հրատարակություն 1943, «Պատերազմ», 1944 և այլ ժողովածուներ)։ «Սառը պատերազմի» շրջանում Սիմոնովը գրել է գաղափարապես հրատապ գործեր («Ռուսական հարց», 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, «Ուրիշի ստվերը», 1949, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950, պիեսներ․ «Բարեկամներ և թշնամիներ», 1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայկական հրատարակություն 1950, բանաստեղծությունների գիրք)։ 1950-ական թվականների կեսերից Սիմոնով ստեղծել է «Ողջերն ու մեռածները» (լենինյան մրցանակ, 1974) եռերգությունը՝ «Ողջերն ու մեռածները» (1954-1959), համանուն կինոնկար, 1964, հայկական հրատարակություն 1971), «Զինվոր չեն ծնվում» (1963-1964, կինոնկար՝ «Հատուցում», 1969, հայկական հրատարակություն 1975) և «Վերջին ամառը» (1970-1971, հայկական հրատարակություն 1979) վեպերը՝ Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի ուղու մասին գեղարվեստական հետազոտությունը։ Եռերգությանը նյութով հարում են «Հարավային պաամվածքներ>-ը (1956-1961), «Լոպալոինի գրառումներից» (1965), «Քսան օր առանց պատերազմի» (1972) վիպակները։ Հրատարակվել են նաե Սիմոնովի «Հայրենիքի ծուխը» (1947) վիպակը, «Չորրորդը» (1961) և շատ այլ պիեսներ, գեղարվեստական ու վավերագրական սցենարներ, պոեմներ և այլ գործեր։ Նրա շատ ստեղծագործություններ թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Բազմակողմանի է Սիմոնովի հասարակական գործունեությունը, եղել է «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета», 1938, 1950-1954) թերթի, «Նովի միր» («Новый мир», 1946-1950, 1954-1958) ամսագրի խմբագիրը, ԽՍՀՄ գրողների միության վարչության գլխավոր քարտուղարի տեղակալը (1946-1954)։ ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952-1956), ԽՄԿԿ ԿՎՀ անդամ (1956-1961 թվականներին և 1976-79 թվականներին)։ ԽՍՀՄ 2-3 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ (1949 թվականից)։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1954-1959 թվականներին և 1967 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 3 և 5 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Симонов Константин Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118614533 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Internet Broadway Database — 2000.
  5. Babelio
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 379 CC-BY-SA-icon-80x15.png