Jump to content

Հայրենական մեծ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենական պատերազմ (այլ կիրառումներ)
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Թվական 22 հունիսի, 19418-9 մայիսի, 1945
Վայր Արևելյան և Կենտրոնական Եվրոպա, Հեռավոր Արևելք, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ու Ատլանտյան օվկիանոսի ջրային տարածքներ
Պատճառ Կոմունիզմի դեմ պայքարը Երրորդ Ռայխի կողմից
Արդյունք ԽՍՀՄ հաղթանակ, Գերմանիայի կապիտուլյացիա
Հակառակորդներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մոնղոլիա Մոնղոլիա
Տուվա (մինչ 1944 թ. հոկտ. 14)
Լեհաստան Լեհաստան (1944 թ. հունիսի 21-ից)
Ալբանիա Ալբանիա (1944 թ. հոկտեմբերից)
Հարավսլավիա Հարավսլավիա
Լեհաստան Աքսորի մեջ գտնվող Լեհաստանի կառավարությունը (1945 թ.հունվարի 19-ից)
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Ֆրանսիա Ֆրանսիա (1942 թ. նոյ. 25-ից)
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Ռումինիա Ռումինիա
Բուլղարիա Բուլղարիա
Երրորդ Ռայխ Գերմանիա
Սլովակիա Սլովակիա (մինչ 1945 թ. ապրիլի 4)
Հունգարիա Հունգարիայի ազգային միասնության կառավարություն (մինչ 1944 թ. հոկտ. 16)
Իտալիա Իտալիա (մինչ 1943 թ. փետրվար)
Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչ 1944 թ. սեպտ. 19)
Ռումինիա Ռումինիա (մինչ 1944 թ. օգոստ. 23)
Հունգարիա Հունգարիա (մինչ 1944 թ. հոկտ. 15)
Բուլղարիա Բուլղարիա (1944 թ. սեպտ. 5 - հոկտ. 28)
Հրամանատարներ
{{{2}}} Իոսիֆ Ստալին

{{{2}}} Գեորգի Ժուկով
{{{2}}} Ա. Վասիլևսկի
{{{2}}} Կ. Ռոկոսովսկի
{{{2}}} Ի. Բաղրամյան
Լեհաստան Միխալ Զիմերսկի
Ալբանիա Էնվեր Խոջա
Հարավսլավիա Իոսիպ Տիտո
Չեխոսլովակիա Լյուդվիգ Սվոբոդա
Ռումինիա Միհայ I
Ռումինիա Կոնստանտին Վասիլիու-Ռեսկանու
Ռումինիա Էմանուել Իոնեսկու
Ռումինիա Նիկոլաե Կամբրիա
Բուլղարիա Դամյան Վելչով
Բուլղարիա Վլադիմիր Ստոյչև

{{{2}}} Ադոլֆ Հիտլեր

{{{2}}} Հերման Գյորինգ
{{{2}}} Վալտեր ֆոն Բրաուչիչ
{{{2}}} Ֆեդոր ֆոն Բոկ
{{{2}}} Էռնստ Բուշ
{{{2}}} Մաքսիմիլիան ֆոն Վեյչս
{{{2}}} Էրիխ ֆոն Մայնշտայն
Սլովակիա Իոզեֆ Տիսո
Իտալիա Բենիտո Մուսոլինի
Իտալիա Ջովաննի Մեսսե
Իտալիա Իտալո Գարիբոլդի
Ֆինլանդիա Կարլ Մաներհայմ
Ֆինլանդիա Կարլ Էշ
Ռումինիա Յոն Անտոնեսկու
Ռումինիա Պետրե Դումիտրեսկու
Ռումինիա Կոնստանտին Կոնստանտինեսկու
Հունգարիա Միկլոշ Հորթի
Հունգարիա Ֆերենց Սալաշի
Հունգարիա Գուստավ Յանի
Հունգարիա Ֆերենց Շոմբաթելի

Կողմերի ուժեր
Ընդհանուր մոբիլիզացված է Կարմիր բանակում 1941-1945թթ. ՝ 34,476,700 մարդ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել 1941-1945թթ. Մոտ 19 միլիոն մարդ
Ռազմական կորուստներ
8.7–10 միլիոն մահացած
4.1–5.7 միլիոն գերեվարված
5.1 միլիոն զոհ
4.5 միլիոն գերեվարված
Ընդհանուր կորուստներ
34 361 700 մարդ

Գերմանա-խորհրդային պատերազմ (ռուս.՝ германо-советская война, անգլ.՝ German–Soviet War), Երկրորդ համաշխարհային պատերազմի արևելյան ճակատ (ռուս.՝ Восточный фронт Второй мировой войны, անգլ.՝ Eastern Front of World War II), խորհրդային և ռուսական պատմագրության մեջ առավել հայտնի է որպես Հայրենական մեծ պատերազմ (ռուս.՝ Великая Отечественная война) Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատներից մեկը, որտեղ մարտեր են մղվել հիտլերյան Առանցքի ուժերի և հակահիտլերյան կոալիցիայի միջև։ Իր մասշտաբներով այն դարձել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր և արյունալի զինված հակամարտությունը[1][2][3][4]։ Արևելյան ճակատը վճռորոշ դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում և դարձավ Երրորդ Ռայխի և Առանցքի երկրների պարտության հիմնական պատճառը։

Պատերազմի պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ղեկավարությունը, այդ թվում՝ Հայնրիխ Հիմլերը, Խորհրդային Միության դեմ պատերազմը համարում էին նացիոնալ-սոցիալիզմի և հրեական բոլշևիզմի գաղափարախոսությունների միջև պայքար։

Պատերազմի մասնակիցների ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական զորքերը մտնում են ԽՍՀՄ տարածք

1941 թվականի կեսին Գերմանիայի զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 7,3 մլն մարդ էր (բացի այդ կար ավելի քան 1,2 մլն ազատ-վարձու), ցամաքային զորքերը կազմում էին 214 դիվիզիա և 7 առանձին բրիգադ։ Գործող բանակում կար 5639 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 6500 ինքնաթիռ, 61 հազարից ավելի հրանոթ և ականանետ։ Ռազմածովային ուժերում հաշվվում էր 5 գծանավ, 4 ծանր և 4 թեթև հածանավ, 43 ականակիր, 161 սուզանավ և այլն։

1941 թվականի հունիսին խորհրդային զինված ուժերը կազմում էին 5․373 հազար մարդ, ցամաքային զորքերում կար 303 դիվիզիա (որի քառորդ մասը գտնվում էր կազմավորման կամ վերակազմավորման վիճակում)։ Ռազմածովային նավատորմում կար 3 գծանավ, 7 հածանավ, 54 էսկադրային ականակիր, 212 սուզանավ։

Պատերազմի ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ գերմանացի պատմաբանները որևէ հատուկ պարբերականացում չեն կիրառում Արևելյան ճակատում գործողությունների անցկացման համար, բոլոր խորհրդային և ռուս պատմաբանները Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմը բաժանում են երեք ժամանակաշրջանի՝

  • Առաջին շրջան (ռուս. Первый период Великой Отечественной войны) (22 հունիսի 1941 - 18 նոյեմբերի 1942 թ.)
  • Երկրորդ շրջան (ռուս.՝ Второй период Великой Отечественной войны) (19 նոյեմբերի 1942 - 31 դեկտեմբերի 1943 թ.)
  • Երրորդ շրջան (ռուս. Третий период Великой Отечественной войны) (1 հունվարի 1944 - 9 մայիսի 1945)

Պատերազմի արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանա-խորհրդային պատերազմն ավարտվեց Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ հաղթանակով։

Խորհրդային Միությունը և հակահիտլերյան կոալիցիայի այլ երկրները Արևելյան ճակատի ռազմաբեմից դուրս եկան ռազմական հաղթանակով, բայց տնտեսապես և կառուցվածքային առումով պարտված։ Մարտական ​​գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել բնակեցված տարածքներում կամ դրանց մոտ, և երկու կողմերի գործողությունները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային կորուստների և հսկայական նյութական վնասների։

Պատերազմի ավարտից հետո Գերմանիան օկուպացվեց հակահիտլերյան կոալիցիայի զորքերի կողմից և բաժանվեց չորս օկուպացիոն գոտու` խորհրդային, բրիտանական, ամերիկյան և ֆրանսիական։ Մայրաքաղաք Բեռլինը նույնպես բաժանվեց տվյալ երկրների գոտիների միջև։

Ռազմագերիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային միության կողմից վերցված ռազմագերիների թիվը հասել է մոտ 230 հազարի, որոնց թվում գերմանացի ու բազմաթիվ այլ ազգության ներկայացուցիչներ։

Պատերազմին Արևմուտքի պետությունների մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ գերմանա-խորհրդային պատերազմում երկու հիմնական պատերազմող պետություններն էին Երրորդ Ռայխը և ԽՍՀՄ-ը, սակայն նրանց հետ միասին ռազմագործողություններին լուրջ մասնակցություն են ունեցել յուրաքանչյուր կողմի դաշնակից պետությունները։ Մասնավորապես Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Մահանգները, որոնք ուղղակիորեն չեն մասնակցել ռազմագործողություններին Արևելյան ռազմաճակատում, սակայն էական նյութական օգնություն են ցուցաբերել Խորհրդային Միությանը՝ Լենդ-Լիզի՝ en:Lend-Lease միջոցով։

Հայաստանը Երրորդ Ռայխի ծրագրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Խորհրդային Միություն ներխուժելու ծրագիր ունենալուց Երրորդ Ռայխը նպատակ ուներ գրավել Թուրքիան և ազատագրել Արևմտյան Հայաստանը ու այն վերամիավորել Արևելյան Հայաստանի հետ։

Մարտական գործողությունների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակի օրԲեռլինի ճակատամարտԱրևելյան Պրուսիայի գործողությունՎիսլո-Օդեսայի գործողությունԿարմիր բանակի ներխուժումը ԲուդապեշտՄերձբալթյան օպերացիաԲագրատիոն գործողությունԴնեպրո-Կարպատյան գործողությունԿուրսկի ճակատամարտԿովկասի ճակատամարտ (1942-1943)Ստալինգրադի ճակատամարտՌժևի ճակատամարտԼենինգրադի շրջափակումՄոսկվայի ճակատամարտԿարելյան ռազմաճակատ

Գերմանիա-խորհրդային պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

1941-43 թվականներին ռազմաճակատ մեկնեց 20 հազար կուսակցական, ինչպես նաև 70 հազար կոմերիտական (20 հազարից ավելին՝ կամավոր)։ Կենսագործելով ԽՍՀՄ ԺԿԽ և ՀամԿ(բ)Կ ԿԿ 1941 թվականի հունիսի 29-ի ցուցումը, հանրապետության կուսակցական կազմակերպությունը (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, Անդրկովկասյան ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ Գրիգոր Հարությունյան) գլխավորեց Հայաստանի ժողովրդական տնտեսությունը ռազմական ուղու վրա փոխադրելու բոլոր աշխատանքները։ Հերոսաբար մարտնչելով տարբեր ռազմաճակատներում, հայ ժողովրդի զավակները իրենց արժանի ներդրումը կատարեցին թշնամու ջախջախման գործում։ 1941 թվականի վերջին Խորհրդային կառավարությունն ընդունեց որոշում երկրի ռազմական ուժերի կազմում ազգային միավորումներ ստեղծելու մասին։ Հանրապետության կուսակցական և խորհրդային մարմինները մեծ աշխատանք ծավալեցին հայկական ազգային զորամիավորումներ ձևավորելու, նրանց անձնակազմը համալրելու, զինվորական հանդերձանքով, զենքով ապահովելու համար։ Հանրապետությունը ակտիվորեն մասնակցեց նաև Հայաստանի տարածքում գտնվող այլ զինվորական միավորումների կոմպլեկտավորմանը։

Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։ Նրանցից 103-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման (օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոս), 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ, ավելի քան 70 հազարը պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, ռազմաճակատի հրամանատար), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Ա․ Խանֆերյանց), Համազասպ Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Միքայել Պարսեղովը, Սերգեյ Գալաջևը, Սարգիս Մարտիրոսյանը, Իվան Վեքիլովը, Հայկ Մարտիրոսյանը, Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Հայկ Թումանյանը, Բագրատ Առուշանյանը և ուրիշներ։ Թիկունքի և ռազմաճակատի կապի ամրապնդման և զինվորների գաղափարական-հայրենասիրական դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նամակը (1943 թվականին)՝ ուղղված ռազմաճակատում մարտնչող իր զավակներին։ Այն ստորագրել էին հանրապետության ավելի քան 335 հազար աշխատավորներ։

Հայ ժողովրդի զավակները ակտիվորեն մասնակցեցին նաև ֆաշիստական զավթիչների ժամանակավորապես օկուպացված տարածքներում (մասնավորապես Բելառուսիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Լենինգրադի մարզում) ծավալված պարտիզանական շարժմանը (Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ, «Հաղթանակ» ջոկատ, Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ)։ Բազմաթիվ հայ մարտիկներ գործեցին հակաֆաշիստական ընդհատակյա տարբեր կազմակերպություններում (Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» և այլն)։

Ֆաշիստական գերությունից փախած հայ ռազմագերիները մասնակցեցին Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Բուլղարիայի, Լեհաստանի և այլ երկրների Դիմադրության շարժմանը։ Արտասահմանում ապրող հայ առաջադեմ ուժերը ջերմորեն արձագանքեցին Խորհրդային Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների 1941 թվականի օգոստոսի դիմումին, որը կոչ էր անում արտասահմանի հայերին իրենց ուժերը միավորել ֆաշիզմի դեմ մղվող պայքարի համար։ Հայկական գաղութներում ձևավորվեցին բազմաթիվ առաջադիմական կազմակերպություններ, որոնք լայն աշխատանք ծավալեցին խորհրդային զինված ուժերին օգնություն ցույց տալու և Խորհրդային Հայաստանի հետ ամուր կապեր հաստատելու ուղղությամբ։ 1943-44 թվականներին միջոցներ հանգանակեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման համար։ Սփյուռքահայերի զգալի մասը ակտիվորեն մասնակցեց Դիմադրության շարժմանը (Միսաք Մանուշյանի ջոկատը Ֆրանսիայում, «Ազատություն» հայկական պարտիզանական ջոկատը Հունաստանում և այլն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։
  • Ленин В․И․, О войне, армии и военной науке, сб․, т․ 1-2, М․, 1957:
  • Շտեմենկո Ս․ Մ․, Գլխավոր շտաբը պատերազմի տարիներին, Ե․, 1970։
  • Ժուկով Գեորգի, Հիշողություններ և խորհրդածություններ, հ․ 1-2, Ե․, 1978։
  • 89–րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի 2–րդ աստիճանի, կարմիր աստղի շքանշանակիր հայկական հրաձգային դիվիզիայի մարտական ուղին 1942–1945 թթ. (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Երևան, 1983։ 
  • 409–րդ հրաձգային Կիրովոգրադյան–Բրատիսլավյան, Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր հայկական դիվիզիայի մարտական ուղին 1941–1945 թթ. (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), մաս 1, Երևան, 1980։
  • Բաղրամյան Իվան «Այսպես է սկսվել պատերազմը», Երևան, 1975։
  • Բաղրամյան Իվան «Այսպես մենք հասանք հաղթանակի», Երևան, 1979։
  • Բաղրամյան Իվան «Հերոս քաղաքը Դնեպրի ափին», Երևան, 1967։
  • Բաղրամյան Իվան «Մեծ ժողովրդի զավակները», Երևան, 1987։
  • Բարսեղյան Խիկար «Այսպես ապրեցին», Երևան, 1985, էջ 163–424:
  • Բարսեղյան Խիկար «Կրակների միջով», Երևան, 1982։
  • Գալոյան Միլոսլավ «Մարդ թիվ 50.009», Երևան, 1988։
  • Գիրք հերոսների մասին, Երևան, 1964։
  • Գրիգորյան Ա., Մելքումյան Բ. «Հայաստանի բժիշկները Մեծ Հայրենականում», Երևան, 1987։
  • Գրիգորյան Գ. «Դրվագներ Ստալինգրադյան հերոսամարտերից», Երևան, 1979։
  • Գրիգորյան Սասուն «Հուշամատյան սիրո և սխրանքի (զոհված բանաստեղծներ)», Երևան, 1975, 256 էջ։
  • Գրիգորյան Սասուն «Մուսաները չլռեցին», Երևան, 1989։
  • Գրիգորյան Ք. «Հայ ժողովրդի մասնակցությունը Կովկասի պաշտպանությանը», Երևան, 1971։
  • Գրիգորյան Ք. «Սովետական Հայաստանի Կոլտնտեսային գյուղացիությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.)», Երևան, 1979։
  • Գրիգորյան Ք. «Սովետական Միության հայ հերոսները Կովկասի պաշտպանության համար մղված մարտերում», Երևան, 1959։
  • Գևորգյան Էդիկ, Կարապետյան Մհեր «Խորհրդային Հայաստանը 1920–1991 թթ.», Երևան, 2007։
  • Դալլաքյան Ղ. «Մարտական 89–ը», Երևան, 1966։
  • Դանիելյան Ա. «Հայկական առաջին հրաձգային դիվիզիան», Երևան, 1982։
  • Դրամբյան Տ. «Արյան գնով», Երևան, 1971։
  • Դրամբյան Տ. «Մանուշյանի խումբը», Երևան, 1990։
  • Դրամբյան Տ. «Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին», Երևան, 1967։
  • Ենգոյան Ֆ. «Երևանի համալսարանը Մեծ Հայրենականի տարիներին», Երևան, 1975։
  • Զաքարյան Վ. «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
  • Թերզիբաշյան Վահրամ «Սովետական Միության հերոս, Գեներալ–մայոր Անդրանիկ Ղազարյան», Երևան, 1944, 50 էջ։
  • Թովմասյան Ս. «Մեծ Հայրենականի ճամփաներով», Երևան, 1975։
  • Թովմասյան Ս. «Մի էջ Կովկասի հերոսական պաշտպանությունից», Երևան, 1950։
  • Իսակով Իվան «Ակնարկներ», Երևան, 1970։
  • Իսակով Իվան «Հայ ծովայինները Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946։
  • Իսակով Իվան «Սովետական Հայաստանի զավակները Լենինգրադի պաշտպաններ», Երևան, 1946։
  • Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946։
  • Խալեյան Ե. «Թշնամու թիկունքում», Երևան, 1990։
  • Խալեյան Ե. «Հայ ժողովրդի զավակների մասնակցությունը Բելոռուսիայի համար մղված մարտերին», Երևան, 1975։
  • Խալեյան Ե. «Ղրիմի և Հյուսիսային Կովկասի պարտիզանական շարժման պատմությունից (1941–1944 թթ.)», Երևան, 1981։
  • Խալեյան Ե. «Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան», Երևան, 1950։
  • Խաչատրյան Գ. «Հայաստանի արդյունաբերությունը և բանվոր դասակարգը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին», Երևան, 1992։
  • Խիզախներ, գիրք 1–ին, Երևան, 1942։
  • Կարապետյան Ե. «Անմահության ճանապարհով», Երևան, 1969։
  • Կուրտիկյան Ստեփան «Մայոր Մամիկոն Խաչանյան», Երևան, 1945, 48 էջ։
  • Կուրտիկյան Ստեփան «Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան», Երևան, 1945, 32 էջ։
  • Հակոբյան Ա. «Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին–Էլբա», Երևան, 1991։
  • Հակոբյան Ա. «Հերոսական մարտերում», Երևան, 1975։
  • Հայ ժողովրդի պատմություն, ՀԽՍՀ ԳԱ հրտ., հատ. VIII. «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի և հետպատերազմյան կոմունիստական շինարարության տարիներին (1941–1965 թթ.)», Երևան, 1970, էջ 13–207:
  • Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում, ՀՀ ՊՆ հրտ., Երևան, 2005։
  • Հայկական 89–րդ Թամանյան եռակի շքանշանակիր դիվիզիայի մարտական ուղին (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Երևան, 1985։
  • Հարությունյան Ա. «Երևանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», Երևան, 1968։
  • Հարությունյան Ա. «Խորհրդային Միության ծովակալ Իվան Իսակով», Երևան, 1975։
  • Հարությունյան Կլիմենտ «51–րդ գվարդիական դիվիզիայի մարտական ուղին», Երևան, 1980։
  • Հարությունյան Կլիմենտ «Գրիգոր Հարությունյանի գործունեությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.)», Երևան, 2001։
  • Հարությունյան Կլիմենտ, Մանուկյան Հ. «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941–1945 թթ.)», Երևան, 2001։
  • Հարությունյան Կլիմենտ, Պողոսյան Հ. «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941–1945 թթ.)», Երևան, 2010։
  • Հարությունյան Կլիմենտ «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–1945 թթ.)», Երևան, 2001։
  • Հարությունյան Կլիմենտ «Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941–1945 թթ.)», Երևան, 2002, 242 էջ։
  • Հարությունյան Կլիմենտ «Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944–1945 թթ.)», Երևան, 1990։
  • Հարությունյան Կլիմենտ «Հայ ռազմիկները Չեխոսլովակիայի ազատագրման համար մղված մարտերում (1944–1945 թթ.)», Երևան, 1983։
  • Հարությունյան Կլիմենտ «Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին», Երևան, 2002, 272 էջ։
  • Հարությունյան Կլիմենտ «Մարշալ Բաղրամյան (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 1997։
  • Հովհաննիսյան Հ. «Փորձությունների միջով», Երևան, 1978։
  • Հովհաննիսյան Հրաչյա «Պատերազմի դեմքը (հուշագրություն)», Երևան, 1986։
  • Ղազախեցյան Վլադիմիր «Հայ պարտիզանները», Երևան, 2005, 160 էջ։
  • Ղազախեցյան Վլադիմիր «Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը», Երևան, 1965։
  • Ղազարյան Աշոտ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979, 548 էջ։
  • Ղազարյան Աշոտ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 2, Երևան, 1982, 584 էջ։
  • Ղազարյան Աշոտ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 3, Երևան, 1985, 344 էջ։
  • Ղազարյան Աշոտ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 4, Երևան, 1988։
  • Ղարիբյան Ց. «Մելիտոպոլի հերոսը», Երևան, 1973։
  • Մալխասյան Արմո «Գեներալ–մայոր Նվեր Սաֆարյան», Երևան, 1944։
  • Մալխասյան Արմո «Գեներալ–մայոր Սարգիս Մարտիրոսյան», Երևան, 1944։
  • Մալխասյան Արմո «Հայ գեներալներ և Սովետական Միության հերոսներ», Երևան, 1967։
  • Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գեներալները», Երևան, 1963։
  • Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965։
  • Մանուկյան Հ. «Խորհրդային Հայաստանի աշխատավորության ավանդը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում (1941–1945 թթ.)», Երևան, 2000։
  • Մարտիրոսյան Լ. «Հայ կանանց սխրագործությունները Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում (1941–1945 թթ.)», Երևան, 1961։
  • Մարտիրոսյան Լ. «Սովետական Հայաստանի կանայք Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.)», Երևան, 1968։
  • Մելիքսեթյան Հովիկ, Սահակյան Մ. «Փառքի շքանշանի ասպետները», Երևան, 1982։
  • Մինասյան Էդիկ «Հայ հերոսուհի կանայք», Երևան, 2016, էջ 332–496:
  • Միրզախանյան Կ. «Հայաստանի Կոմերիտմիությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին», Երևան, 1956։
  • Միրզոյան Գ. «Հայ ժողովրդի մասնակցությունը Ստալինգրադյան ճակատամարտին», Երևան, 1997։
  • Մնացականյան Արամայիս «Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում (1941–1945 թթ.)», Երևան, 1954։
  • Մնացականյան Արամայիս «Հայ ռազմիկների հերոսության տարեգրությունները (1941–1945 թթ.)», Երևան, 1947։
  • Մնացականյան Արամայիս «Մարշալ Բաղրամյան (կյանքի և գործունեության ուրվագիծ)», Երևան, 1978։
  • Մնացականյան Արամայիս «Միասնական շարքերում», Երևան, 1975։
  • Նալբանդյան Ս. «Թամանցիները», Երևան, 1961։
  • Նալբանդյան Ս. «Հայ թամանցիները», Երևան, 1947։
  • Շահվերդյան Վաղինակ «Կրակի և մահվան միջով (վավերագրական ակնարկներ)», Երևան, 1990։
  • Շատվորյան Հ. «Թիկունքում, ինչպես ռազմաճակատում», Երևան, 1978։
  • Պարսամյան Վարդան «Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյան», Երևան, 1944։
  • Պողոսյան Վ. «Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը Մեծ Հայրենականում հանրապետության նյութական և հոգևոր ուժերի մոբիլիզացման ուղղությամբ», Երևան, 1982։
  • Ռազմաճակատային հուշեր, Երևան, 1968։
  • Սահակյան Մ. «Սովետական Մերձբալթիկայի համար մղված մարտերում», Երևան, 1981։
  • Սահակյան Մ. «Սովետական ռազմիկների մարտական եղբայրությունը Լենինգրադի համար մղված մարտերում», Երևան, 1986։
  • Սահակյան Մ., Հարությունյան Կլիմենտ «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», Երևան, 1988։
  • Սարգսյան Ա. «Այրվող անտառ», Երևան, 1965։
  • Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին 1941–1945 թթ. (փաստաթղթերի և նյութերի ժողովածու)», Երևան, 1975։
  • Սովետական Հայաստանի զավակները Լենինգրադի պաշտպաններ, Երևան, 1946։
  • Ստեփանյան Գառնիկ «Գվարդիայի կապիտան Արամ Միրզոյան», Երևան, 1943, 80 էջ։
  • Ստեփանյան Գառնիկ «Սովետական Միության հերոս Սերգեյ Օհանյան», Երևան, 1943, 40 էջ։
  • Վարդապետյան Ա. «Գվարդիական դրոշի ներքո», Երևան, 1978։
  • Վարդապետյան Ա. «Հ. Իսակովի ռազմագիտական գործունեությունից», Երևան, 1985։
  • Հայոց պատմություն, հատ. IV, գիրք 1-ին, ՀՀ ԳԱԱ հրտ., Երևան, 2010։
  • Великая Отечественная без грифа секретности. Книга потерь / Г. Ф. Кривошеев (руков.), В. М. Андроников, П. Д. Буриков, В. В. Гуркин; под общ. ред. Г. Ф. Кривошеева, А. В. Кирилина. — М.: Вече, 2010. — 384 с. — ISBN 978-5-9533-4695-5.
  • Великая Отечественная война 1941—1945 годов: в 12 томах. — Изд. доп. и испр. — М.: Кучково поле, 2015.
  • Ильинский И. М. Великая Победа: наследие и наследники. — Знание. Понимание. Умение. — 2005. — С. 5—18.
  • Каратуев М. И., Фролов М. И. 1939—1945: Взгляд из России и Германии. — СПб.: СРП «Павел» ВОГ, 2006. — 388 с. — 500 экз. — ISBN 5-903097-02-2.
  • Мельтюхов М. И. Упущенный шанс Сталина. Схватка за Европу: 1939—1941 гг. (Документы, факты, суждения). — Изд. 3-е, испр. и доп. — М.: Вече, 2008. — 544 с. — ISBN 978-5-9533-2697-1
  • Миллер А. И. Устои «глобальной» мемориальной культуры под вопросом // Россия в глобальной политике. — 2024. — Т. 22. — № 3. — С. 68—81.
  • Фролов М. И. Великая Отечественная война 1941—1945 гг. в немецкой историографии. — СПб.: ЛГУ им. А. С. Пушкина, 2008. — 132 с.
  • Կաղապար:Книга: The Cambridge History of Russia
  • Bergström C. Barbarossa: The Air Battle July-December 1941. — L.: Chervron / Ian Allan[en], 2007. — 144 с. — ISBN 978-1-85780-270-2
  • Bourke J. The Eastern Front // The Second World War: A People's History(անգլ.). — Oxford — New York: Oxford University Press, 2001. — С. 119—136. — ISBN 0-19-280224-0
  • Collins J. L., Hardesty V., Glantz D. M., Donnelly C. N., Ziemke E. F. Fighting the Great Patriotic War // Transformation in Russian and Soviet military history: proceedings of the Twelfth Military History Symposium, United States Air Force Academy, 1—3 October 1986 / Ed. by C. W. Reddel. — Washington, D.C.: USAFA, Office of Air Force History, 1990. — P. 147—276. — ISBN 0-912799-57-9
  • Dick C. J. From Defeat to Victory: The Eastern Front, Summer 1944 / Forew. by D. M. Glantz. — Lawrence, Kansas: University Press of Kansas, 2016. — xiii, 354 с. — (Modern War Studies. Decisive and Indecisive Military Operations, Vol. 2). — ISBN 978-0-7006-2296-2
  • Dobbs C. M., Tucker S. C. Eastern Front // World War II: A Student Encyclopedia [5 volumes] / Ed. S. C. Tucker, P. M. Roberts; Assist. Ed. C. C. Kingseed, M. Muir, P. M. Roberts, Дэвид Забекки; Forew. by A. R. Millett. — Santa Barbara, Calif. — : ABC-CLIO, 2005. — Т. 4. — С. 401—407. — ISBN 1-85109-858-5
  • Eastern Front // The Concise Encyclopedia of World War II [2 volumes] / C. J. Nolan. — Santa Barbara, Calif. — : Greenwood Publishing Group, ABC-CLIO, 2010. — С. 333—334. — (Greenwood Encyclopedias of Modern World Wars). — ISBN 978-0-313-36527-0
  • Mitcham S. W. The German Defeat in the East, 1944—45. — Mechanicsburg, PA: Stackpole Books, 2007. — v, 296 с. — (The Stackpole Military History Series). — ISBN 978-0-8117-3371-7
  • German-Soviet War // The Oxford Companion to World War II / Ed. by I. C. B. Dear; Cons. Ed. M. R. D. Foot. — Oxford — New York — : Oxford University Press, 1995. — С. 434—451. — ISBN 0-19-866225-4
  • Germany and the Second World War[en]: 10 Vol.(անգլ.) = Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg(գերմ.). — Oxford: Oxford University Press, 1990—2018.
  • Gilbert M. The Second World War: A Complete History. — RosettaBooks, 2014. — 856 p. — ISBN 978-0-7953-3729-1
  • O’Neill W. L. World War II: A Student Companion / Gen. Ed. W. H. Chafe. — Oxford — New York: Oxford University Press, 1999. — 384 с. — (Oxford Student Companions to American History). — ISBN 978-0-19-510800-2.
  • Kirchubel R. Operation Barbarossa: The German Invasion of Soviet Russia. — Oxford: Osprey Publishing, 2013. — 400 с. — ISBN 978-1-78200-408-0
  • Stahel D. Operation Barbarossa and Germany's Defeat in the East/ Ed. by H. Strachan, G. Wawro. — Cambridge—…: Cambridge University Press, 2009. — xvi, 483 p. — (Cambridge Military Histories). — ISBN 978-0-521-76847-4.
  • Harrison M. World War II // Encyclopedia of Russian History / Ed.-in-Chief J. R. Millar. — New York: Macmillan Reference USA, 2004. — P. 1683—1692. — ISBN 0-02-865907-4.

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անանյան Վախթանգ «Մարտի դաշտերում», Երևան, 1946, 180 էջ։
  • Ասլանյան Մկրտիչ «Քողարկված հետքերով (վիպակ)», Երևան, 1950, 220 էջ։
  • Բալայան Զորի «Թևեր (վիպակ)», Երևան, 1988, 350 էջ։
  • Բալասանյան Գրիգոր «Փորձության ժամին», Երևան, 1958, 319 էջ։
  • Բես Գարեգին «Կրակ (պատմվածքներ)», Երևան, 1944, 112 էջ։
  • Բրուտյան Լևոն «1000 օր գեստապոյականի համազգեստով (վիպակ)», 1972։
  • Գյուլնազարյան Խաժակ «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը (վեպ)», Երևան, 1966, 408 էջ։
  • Գյուլնազարյան Խաժակ «Չուղարկված նամակներ (պատմվածքներ)», Երևան, 1975, 340 էջ։
  • Դավթյան Վահագն «Հողմաշունչ գիշերներ», Երևան, 1995, 126 էջ։
  • Էմին Գևորգ «Զինվորի օրագրից (բանաստեղծություններ և պոեմներ)», Երևան, 1985, 144 էջ։
  • Թաթիկյան Շահեն «Երիցս խաչվածը (վեպ)», գիրք 2, Երևան, 1986։
  • Թափալցյան Քրիստափոր «Պատերազմ (վեպ)», հատ. 1, Երևան, 1946, 568 էջ։
  • Թափալցյան Քրիստափոր «Պատերազմ (վեպ)», հատ. 2, Երևան, 1949, 708 էջ։
  • Թափալցյան Քրիստափոր «Պատերազմ (վեպ)», հատ. 3, Երևան, 1959, 668 էջ։
  • Թափալցյան Քրիստափոր «Պատերազմ (վեպ)», հատ. 4, Երևան, 1965, 701 էջ։
  • Իգիթյան Մկրտիչ «Թշնամու թիկունքում», Երևան, 1985։
  • Իսակով Իվան «Պատմվածքներ նավատորմի մասին», Երևան, 1963։
  • Խանզադյան Սերո «Երեք տարի, 291 օր», Երևան, 1972, 400 էջ։
  • Խանզադյան Սերո «Մեր գնդի մարդիկ (վեպ)», Երևան, 1950, 551 էջ։
  • Խաչատրյան Հովհաննես «Թշնամու թիկունքում ընդդեմ թշնամու», Երևան, 1983։
  • Խաչատրյան Տիգրան «Ձեր Հովհաննես Իսակով», Երևան, 1985։
  • Կուրտիկյան Ստեփան «Արևոտ թերակղզում (ակնարկներ)», Երևան, 1947, 189 էջ։
  • Կուրտիկյան Ստեփան «Գնդակահարե'ք, ես ոչինչ չգիտեմ…», Երևան, 1985, 224 էջ։
  • Կուրտիկյան Ստեփան «Հետախույզներ (պատմվածքներ և ակնարկներ)», Երևան, 1950, 104 էջ։
  • Հովհաննիսյան Ալբերտ «Մեր գյուղի տղերքը (ակնարկներ և պատմվածքներ)», Երևան, 1985, 304 էջ։
  • Հովհաննիսյան Ալբերտ «Մորավիայի արծիվը (վիպակ)», Երևան, 1966, 180 էջ։
  • Հովսեփյան Բաղիշ «Սերմնացանները չվերադարձան», Երևան, 1962, 295 էջ։
  • Մելքոնյան Հովհաննես «Պատերազմի ծուխը», Երևան, 1988։
  • Մկրտչյան Հարություն «Զղջում (վեպ)», Երևան, 1988, 504 էջ։
  • Շաթիրյան Միքայել «Զինվորներ (վեպ)», Երևան, 1955, 896 էջ։
  • Սարգսյան Մկրտիչ «Զինվորներ և սիրահարներ։ Որոշել եմ սպանել պատերազմը։ Կյանքը կրակի տակ։ Ճակատագրով դատապարտվածները», Երևան, 1969, 600 էջ։
  • Սարգսյան Մկրտիչ «Կյանքը կրակի տակ», Երևան, 1963, 412 էջ։
  • Սարգսյան Մկրտիչ «Չմակարդվող արյուն (վեպ)», Երևան, 1985, 472 էջ։
  • Սարգսյան Մկրտիչ «Սերժանտ Կարոն։ Ճանապարհ։ Կանգառ նահանջի ճանապարհին», Երևան, 1970, 232 էջ։
  • Սարոյան Արշալույս «Համազարկեր հազարաձայն», Երևան, 1975, 140 էջ։
  • Սիրաս Հմայակ «Արարատ (վեպ)», Երևան, 1950, 748 էջ։
  • Վարդանյան Նիկոլայ «Այրվող հորիզոններ», Երևան, 1969։
  • Վերդյան Բոգդան «Քեզ համար, Լենինգրադ», Երևան, 1951, 392 էջ։
  • Փաշայան Ռաֆիկ «Մահից էլ հզոր», Երևան, 1965։
  • Քոչար Հրաչյա «Հերոսների ծնունդը (նամակներ գործող բանակից)», Երևան, 1942, 208 էջ։
  • Քոչար Հրաչյա «Մեծ տան զավակները», գիրք 1, Երևան, 1959, 672 էջ։
  • Քոչար Հրաչյա «Մեծ տան զավակները», գիրք 2, Երևան, 1959, 688 էջ։
  • Քոչար Հրաչյա «Մեծ տարեգրության էջերից (փաստեր և խոհեր)», Երևան, 1957, 55 էջ։
  • Քոչար Հրաչյա «Նախօրյակին (նամակներ գործող բանակից)», Երևան, 1943, 228 էջ։
  • Քոչար Հրաչյա «Սրբազան ուխտ (պատմվածքներ, ակնարկներ)», Երևան, 1946, 208 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։