Պովոլժիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պովոլժիե, Վոլգայի միջին և ստորին հոսանքին հարող կամ մոտ գտնվող ու տնտեսապես նրան կապված տարածքը։

Բաժանվում է աջափնյա բարձրադիր (Մերձվոլգյան բարձրության հետ) և ձախափնյա ցածրադիր (Անդրվոլգյան) մասերի։ Բնական առումով պովոլժիե-ի մեջ է մտնում նաև Վոլգայի վերին հոսանքին հարող տարածությունը։ Պովոլժիե գտնվում է անտառային, անտառատափաստանային և կիսաանապատային զոնաներում։ Պովոլժիեում են Բաշկիրական, Թաթարական, Կալմիկական ԻԽՍՀ-֊ները, Ուլյանովսկի, Պենզայի, Կույբիշեի, Սարատովի, Վոլգոգրադի և Աստրախանի մարզերը, որոնք միասին կազմում են Պովոլժիեի տնտեսական շրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png