Վոլգոգրադի մարզ
Վոլգոգրադի մարզ (ռուս.՝ Волгоградская область), մարզ Ռուսաստանի կազմում[4], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Վոլգոգրադ քաղաքը։
Սահմանակից է Ռուսաստանի Սարատովի, Ռոստովի, Աստրախանի և Վորոնեժի մարզերի հետ, ինչպես նաև Կալմիկիայի և Ղազախստանի հետ։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլգոգրադի մարզը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք՝ լինելով Իրանից, Կովկասից, Ուկրաինայից և Ղազախստանից Ռուսաստան տանող ճանապարհի գլխավոր դարպասը։ Իսկ հակառակ ուղղությամբ՝ կենտրոնական Ռուսաստան և Պովոլժիե։ Բացի այդ, մարզում Վոլգա-Դոնյան ջրանցքի միջոցով միանում են Ռուսաստանի եվրոպական հատվածի երկու կարևոր գետերը՝ Վոլգան և Դոնը։ Դրա օգնությամբ հնարավոր է դուրս գալ Կասպից, Սպիտակ, Բալթիկ, Սև և Ազովի ծովերը։
Հյուսիսից հարավ և արևմուտքից արևելք մարզը ձգվում է ավելի քան 400 կմ։ Մարզի սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 2221,9 կմ, այդ թվում Սարատովի մարզի 29,9 %, Ռոստովի մարզի՝ 26,8 %, Աստրախանի՝ 11,4 %, Վորոնեժի՝ 11,3 %, Կալմիկիայի Հանրապետության՝ 10,9 % և Ղազախստանի 9,7 % տարածքի հետ։
Զբաղեցնում է 112,9 հազ. կմ² մակերես (78 %-ը կազմում եմ գյուղատնտեսական նշանակության հողերը)։
Կլիմայական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի կլիման չորային է։ Հյուսիս-արևմտյան հատվածը գտնվում է անտառատափաստանային գոտում, արևելյանը՝ կիսաանապատների գոտում՝ մոտենալով իսկական անապատներին։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -8-ից մինչև -12 °C, իսկ հուլիսին՝ +23-ից մինչև +25 °C: Տեղումների տարեկան միջին քանակը թափվում է հյուսիս-արևմուտքում մինչև 500 մմ, իսկ հարավ-արևելքում՝ 300 մմ-ից քիչ։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ +42… +44 °C գրանցվում է սովորաբար հուլիս – օգոստոս ամիսներին։ Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -36... -42 °C և նկատվում է հունվար – փետրվար ամիսներին։
Հյուսիսային շրջաններում կայուն ձնածածկույթի գոյացման միջին բազմամյա ժամկետներն են՝ դեկտեմբերի 11 – 17-ը, իսկ հարավային շրջաններում՝ դեկտեմբերի 20 – 25-ը։ Ձնածածկույթը պահպանվում է 90- 110 օր։ Ձնածածկույթի միջին բարձրությունը տատանվում է 13 – 22 սմ։
Ձմեռը Վոլգոգրադի մարզում, որպես կանոն, սկսվում է դեկտեմբերին և տևում է 70 – 90 օր։ Գարունը, սովորաբար, կարճ է, մարտ – ապրիլ ամիսներին։ Մայիսին սովորաբար լինում են ցրտահարություններ՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսական մշակաբույսերին և բերքատու այգիներին։ Ամառը հաստատվում է մայիսին, երբեմն՝ հունիսին և տևում է մոտ երեք ու կես ամիս։ Աշունը տևում է սեպտեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հոկտեմբերին երբեմն լինում են ցրտահարություններ։
Հողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիեֆը բազմազան է։ Մարզը գտնվում է երկու բնական գոտիների սահմաններում՝ սևահողեր և շագանակագույն հողեր։ Սևահողերը զբաղեցնում են մակերեսի մոտ 22 %-ը, շագանակագույն հողերը՝ 41 %, շագանակագույն հողեր 3%, իսկ աղուտահողերը՝ 14 %: Վոլգոգրադի մարզի հողերը ջերմության և խոնավության կազմի առանձնահատկությունների համաձայն, բաժանվում են չորս ագրոկլիմայական զոնաների՝ տափաստանային, չոր տափաստանային, անապատային և կիսաանապատային։
Վոլգոգրադի մարզը, որը գտնվում է չոր տափաստանների և կիսաանապատների գոտում, դասվում է սակավաանտառային տարածաշրջաններին։ 112,9 հազար կմ² մակերեսի դեպքում, մարզում անտառները զբաղեցնում են ընդամենը 4,3 %-ը։ Վոլգոգրադի մարզի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 699,0 հազար հա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ Брылёв В. А., Николаевич М. С. Высшая точка Волгоградской области: из истории её определения и изучения (ռուս.) // Известия ВГПУ — Волгоград: ВГСПУ, 2018. — вып. 7 (130). — С. 208—216. — ISSN 1815-9044
- ↑ Վոլգոգրադի մարզի էջը Ռուսաստանի կառավարության կայքում Արխիվացված 2013-12-14 Wayback Machine (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլգոգրադի մարզ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||
