Տյումենի մարզ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տյումենի մարզ ռուս.՝ Тюменская область | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Մասն է | Ուրալի դաշնային շրջան | ||||
Կարգավիճակ | Մարզ | ||||
Մտնում է | Ռուսաստան | ||||
Վարչկենտրոն | Տյումեն | ||||
Օրենսդրական մարմին | Tyumen Oblast Duma? | ||||
Հիմնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն (2010) | 3 395 755 (36 տեղ) | ||||
Տարածք | 1435200 (3 տեղ) | ||||
Հիմնադրված է | 14 օգոստոսի 1944 թ. թ. | ||||
Սահմանակցում է | Կոմի Հանրապետություն, Նենեցյան ինքնավար օկրուգ, Սվերդլովսկի մարզ, Կուրգանի մարզ, Կրասնոյարսկի երկրամաս, Տոմսկի մարզ, Օմսկի մարզ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ և Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան | ||||
Ժամային գոտի | YEKT? և Asia/Yekaterinburg?[1] | ||||
ISO 3166-2 կոդ | RU-TYU | ||||
Ավտոմոբիլային կոդ | 72 | ||||
admtyumen.ru | |||||
Տյումենի մարզ (ռուս.՝ Тюменская область), մարզ Ռուսաստանի կազմում[2], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Տյումեն քաղաքը։
Սահմանակից է Ռուսաստանի Արխանգելսկի, Կուրգանի, Սվերդլովսկի, Օմսկի և Տոմսկի մարզերի, Կոմիի հանրապետության, Կրասնոյարսկի երկրամասի, ինչպես նաև Ղազախստանի հետ։
Կազմավորվել է 1944-ի օգոստոսի 14-ին։ Հս-ում ափերը ողողվում են Կարայի ծովով։ Ընդգրկում է Խանտի-Մանսիական և Յամալա-Նենեցական ինքն. օկրուգները, Սպիտակ, Եղջերվի, Սիբիրյակովի, Վիլկիցկու, Շոկալսկու և Նեուպոկոևա կղզիները։ Տարածությունը 1435,2000 կմ2 է, բնակչություն՝ 2553000 (1985)։ Վարչականորեն բաժանված է 37 շրջանի։ Ունի 16 քաղաք, 44 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տյումեն։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Տյումենի մարզ գտնվում է Արմ-Միբիրական հարթավայրում, որի սահմաններում է գտնվում Արևմտա-Սիբիրական նավթագազաբեր ավազանը։ Բարձրությունը մինչև 285 մ է (Սիբիրական Ուվալներ)։ 1950–60-ական թթ․ մարզի տարածքում հայտնաբերվեցին նավթի ու գազի հանքավայրեր։ Ուրալի արլ․ լանջերին կան գորշ ածխի, երկաթի, շինարարական ավազի և այլ հանքավայրեր։ Կլիման ցամաքային է։ Հում ձմեռը երկարատև ու ցուրտ է, ամառը՝ կարճատև ու զով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –16,7 °C–ից (Տյումեն) –28,9 °C է (Տազովսկի), հուլիսինը՝ 3,6 °C–ից (Եղջերվի կղզի) 18,6 С (Տյումեն)։ Տարեկան տեղումները 222–577 մմ են։ Հս․ մասում տարածված է բազմամյա սառածությունը։ Վեգետացիոն ժամանակաշրջանը 157– 162 օր է, Խանտի–Մանսիական ԻՕ–ում` 115–125 օր։ Գլխավոր գետը Օբն է (մարզի սահմաններում` մոտ 1500 կմ)` Իրտիշ (մարզի սահմաններում՝ 900 կմ), Մեծ Յուգան, Մեծ Սալիմ, Վախ, Կազիմ և այլ վտակներով։ Մարզի հյուսիս-արևելյան մասով են հոսում Տազ, Պուր, Նաղիմ գետերը։ Կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծերը գտնվում են Յամալ թերակղզում և մարզի հարավում (Յարատո 1-ին, Շուրիշկարսկի Սոր, Մեծ Ուվատ են)։ Գերակշռում են պոդզոլացած կավավազային, ավազային և տորֆաճահճային հողերը։ Ծայր Հյուսիսում տիրապետում են տունդրային, հարավում՝ ալյուվիալ հողերը։ Բուսածածկույթը հյուսիսում տունդրային է։ Մարզի տարածության մեծ մասը ծածկված է տայգայով (Արևմտյան Սիբիրի անտառային պաշարների 57%–ը), հարավում նեղ շերտով ձգվում է անտառատափաստանը։ Հարթավայրի զգալի տարածություններ զբաղված են ճահիճներով և աղուտային մարգագետիններով։ Կենդանիներից կան հս․ եղջերու, բևեռաղվես, նապաստակ, լեմինգ, որմզդեղն, սկյուռ, շերտավոր սկյուռ, սպիտակ արջ, սամույր, գայլ, աղվես, թռչուններից՝ խլահավ, աքար, սպիտակ կաքավ, բևեռային բու և այլն։ Գործում է Մալայա Սոսվա արգելոցը։
Բնակչության գերակշռող մասը ռուսներ են, բնակվում են նաև թաթարներ, ուկրաինացիներ, չուվաշներ, կոմիներ, հյուսիսում՝ խանտեր, նենեցներ, մանսիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 1,8 մարդ է (1985)։ Քաղաքային բնակչությունը 67% է (1983)։ Կարևոր քաղաքներն են Տյումենը, Իշիմը, Տոբոլսկը, Յալուտորովսկը, Սալեխարդը։ Նավթագազային շրջանների յուրացման հետ կապված կառուցվել են Սուրգուտ, Նեֆտեյուգանսկ, Նադիմ, Ուրայ, Լաբիտնանգի քաղաքները։
Տնտեսությունը։ Տյումենի մարզ մտնում է Արևմտյան Սիբիրի տնտեսական շրջանի մեջ։ Տնտեսության համախառն արդյունքում գերակշռում է արդյունաբերության բաժինը։ Էկոնոմիկայի հիմքը նավթագազային արդյունահանությունն է։ Նավթի արդյունահանմամբ մարզը երկրում գրավում է առաջին տեղը։ Հիմնական հանքավայրերն են Սամոտլորը (նավթ), Ուրենգոյը և Մեդվեժիեն (գազ)։ Գործում են Արևմտյան Սիբիրը Ուրալին, Պովոլժիեին, Կենտրոնին ու այլ շրջաններին կապող Ուստ Բալիկ–Օմսկ, Շաիմ–Տյումեն, Սամոտլոր–Ալմետևսկ, Աամոտլոր–Անժերո Սուջենսկ գազամուղները, Սուրգուտի ՊՇԷԿ–ը, Տյումենի և Տոբոլսկի ջէկերը (4 մլն կվտ ընդհանուր հզորությամբ)։ Կառուցվում են Նիժնեվարտովսկ–Կուրգան–Կույբիշև նավթամուղը, Ուրենգոյը 6 ուղղությամբ երկրի եվրոպական մասին կապող գազա-տրանսպորտային համակարգը և Տոբոլսկի նավթաքիմ․ կոմբինատը։ Կան նավթաքիմ․ (Տոբոլսկի շրջանում), քիմիադեղագործական և պլաստմասսայի (Տյումենում) ձեռնարկություններ։ Զարգացած է մեքենաշինությունը (նաև գյուղատնտ․), մետաղամշակումը, նավաշինությունը, նավանորոգումը, անտառանյութի (տարեկան արտահանում է 11 մլն մ3 փայտանյութ) և փայտամշակման արդյունաբերությունը։ Տյումենի մարզ կարևոր տեղ է գրավում ձկան պաշարներով ու ձկնորսությամբ (տարեկան որսը՝ մոտ 30 հզ․ տ)։ Ձկան կոմբինատներ կան Տյումենում, Խանտի–Մանսիյսկում, Սուրգուտում և Բերյոզովոյում։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են մսի ու յուղի արտադրությունը։ Կարևոր նշանակություն ունեն շինանյութերի և թեթև արդյունաբերությունը (բրդեղենի–մահուդի, մորթեղենի, մանվածքագործվածքային, կոշիկի, գորգագործական ձեռնարկություններ)։ Արդ․ կարևոր կենտրոններ են Տյումենը, Տոբոլսկը, Սալեխարդը, Յալուտորովսկը, Իշիմը, Սուրգուտը, Սովետսկին։
Գյուղատնտեսությունն ունի անասնապահական–հացահատիկային ուղղություն։ Գյուղատնտ․ արտադրանքի ավելի քան 66%–ը տալիս է անասնապահությունը։ 1983-ին մարզում կար 330 սովետական և կոլեկտիվ տնտեսություն (14-ը՝ ձկնորսական)։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում էին 4153 հզ․ հա, որից 1900 հզ․ հա վարելահողեր են, 1403 հզ․ հաճ խոտհարքներ, 1 մլն հա՝ արոտավայրեր։ Մշակում են հացահատիկային (գլխավորապես ցորեն), կերային կուլտուրաներ, կարտոֆիլ ու բանջարեղեն։ Զարգանում է մերձքաղաքային տնտեսությունը։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ 1983-ին մարզում կար մոտ 1 մլն խոշոր եղջերավոր, մոտ 500 հզ․ մանր եղջերավոր անասուն, 247 հզ․ խոզ։ Հս․ շրջաններում զարգացած է եղջերվաբուծությունը։ Կա գազանաբուծություն։ Կարևոր նշանակություն ունի մորթեղենի արդյունագործությունը։
Երկաթուղիների երկարությունը 2656 կմ է, գետային նավուղիները՝ 14,7 հզ․ կմ, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 4 հզ․ կմ, գործող նավթագազախողովակաշարերինը՝ մոտ 55 հզ․ կմ (գլխավոր նավթագազախողովակաշարերինը՝ 19,4 հզ․ կմ)։ Կարևոր նշանակություն ունի օդային տրանսպորտը։
1983–84 ուս․ տարում կար 1283 հանրակրթական դպրոց, 76 պրոֆտեխ․ ուսումնարան, 32 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 7 բուհ, 1983-ին գործում էր 1333 նախադպրոցական հիմնարկ, 1800 մասսայական գրադարան, 7 թանգարան և պատկերասրահ, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, 1550 ակումբային հիմնարկ։ 1983-ին մարգում կար 1833 առողջապահական հիմնարկ, 6481 բժիշկ, 6 առողջարան։ Գործում են հանգստյան տներ, պանսիոնատներ, տուրբազաներ։ Լույս են տեսնում «Տյումենսկայա պրավդա» («Тюменская правда») և «Տյումենսկի կոմսոմոլեց» («Тюменский комсомолец») մարզային թերթերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյումենի մարզ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 24)։ |
|