Կամչատկայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կամչատկայի երկրամասից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամչատկա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Կամչատկայի մարզ
Камчатская область
flag of Kamchatka Oblast? Զինանշան
Flag of Kamchatka Oblast.svg
Coat of arms of Kamchatka Oblast.svg
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, ԽՍՀՄ
Մասն էՀեռավորարևելյան դաշնային շրջան
Կարգավիճակնախկին վարչա-տարածքային միավոր
Մտնում էՌուսաստան, ՌԽՖՍՀ, Խաբարովսկի երկրամաս և Հեռավորարևելյան ափ
ՎարչկենտրոնԿամչատկայի Պետրոպավլովսկ
RussiaKamchatka2007-01.svg
Հիմնադրված էհոկտեմբերի 20, 1932 թ.
Ժամային գոտիPETT? և Asia/Kamchatka?[1]

Կամչակայի մարզ (ռուս.՝ Камчатская область), մարզ Ռուսաստանի Դաշնությունում։ Կազմվել է 1932 թվականի հոկտեմբերի 20-ին, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Խաբարովսկի մարզի կազմում, 1956 թվականին ինքնուրույն մարզ էր ՌՍՖՍՀ կազմում։

Ընդգրկում է Կորյակական ինքնավար օկրուգը։ Տարածությունը 472, 3 հզ. կմ² է, բնակչությունը՝ 378 հզ. (1979)։ Զբաղեցնում է Կամչատկա թերակղզին և դրան հարող մայրցամաքային տարածության մի մասը, ինչպես նաև Կոմանդորյան և Կարագինյան կղզիները։ Բաժանված է 11 շրջանի, ունի 2 քաղաք և 14 քտա։

Կենտրոնը՝ Կամչատկայի Պետրոպավլովսկ։

Բնակչության 80%-ից ավելին ռուսներ են, մոտ 7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը՝ բնիկներ (կորյակներ, ինտելմեններ, էվենկներ, ալեուտներ, չուկչաներ

Միջին խտությունը 1 կմ քառ. վրա 0,7 մարդ է, ուրբանիզացման մակարդակը՝ 83% (1975

Խորհրդային իշխանության տարիներին մարզը դարձել է ԽՍՀՄ ձկնորսության կենտրոններից մեկը։ Ձկան պահածոյի խոշոր կոմբինատներ կան Կամչատկայի Պետրոպավլովսկում, Օզերնովսկիում, Օկտյաբրսկիում, Կիրովսկիում, Ուստ-Կամչատսկում։

Զարգացած են մորթեղենի արդյունահանությունը և վանդակային գազանաբուծությունը, ինչպես նաև փայտամշակման արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են եղջերվապահությունը, բանջարաբուծությունը։ Կամչատկայի մարզի արտաքին և ներքին տնտեսական բոլոր կապերն իրականացվում են ծովային տրանսպորտով։ Խոշոր նավահանգիստներն են Կամչատկայի Պետրոպավլովսկը և Ուստ-Կամչատսկը։ Ուղևորների փոխադրումը հիմնականում կատարվում է օդային տրանսպորտով։

Նավարկելի է Կամչատկա գետը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 209 CC BY-SA icon 80x15.png
  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe