Կամչատկայի երկրամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կամչատկայի մարզից)
Picto infobox map.png
Կամչատկայի երկրամաս
Камчатская область
Flag of Kamchatka Oblast Զինանշան
Flag of Kamchatka Oblast.svg
Coat of arms of Kamchatka Oblast.svg
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կարգավիճակ Ռուսաստանի երկրամաս և former administrative territorial entity
Մտնում է Ռուսաստան
Վարչկենտրոն Կամչատկայի Պետրոպավլովսկ
RussiaKamchatka2007-01.svg
Հիմնադրված է հոկտեմբերի 20, 1932 թ.
Ժամային գոտի Կամչատկայի ժամանակ
Ավտոմոբիլային կոդ 41
Կոորդինատներ: 55°0′ հս․ լ. 159°0′ ավ. ե. / 55.000° հս․. լ. 159.000° ավ. ե. / 55.000; 159.000

Կամչակայի երկրամաս (ռուս.՝ Камчатская область), երկրամաս Ռուսաստանում։ Կազմվել է 1932 թվականի հոկտեմբերի 20-ին, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Խաբարովսկի երկրամասի կազմում, 1956 թվականին ինքնուրույն մարզ էր ՌՍՖՍՀ կազմում։

Ընդգրկում է Կորյակական ինքնավար օկրուգը։ Տարածությունը 472, 3 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 378 հզ. (1979)։ Զբաղեցնում է Կամչատկա թերակղզին և դրան հարող մայրցամաքային տարածության մի մասը, ինչպես նաև Կոմանդորյան և Կարագինյան կղզիները։ Բաժանված է 11 շրջանի, ունի 2 քաղաք և 14 քտա։

Կենտրոնը՝ Կամչատկայի Պետրոպավլովսկ։

Բնակչության 80%-ից ավելին ռուսներ են, մոտ 7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը՝ բնիկներ (կորյակներ, ինտելմեններ, էվենկներ, ալեութներ, չուկչաներ

Միջին խտությունը 1 կմ քառ. վրա 0,7 մարդ է, ուրբանիզացման մակարդակը՝ 83% (1975

Խորհրդային իշխանության տարիներին մարզը դարձել է ԽՍՀՄ ձկնորսության կենտրոններից մեկը։ Ձկան պահածոյի խոշոր կոմբինատներ կան Կամչատկայի Պետրոպավլովսկում, Օզերնովսկիում, Օկտյաբրսկիում, Կիրովսկիում, Ուստ-Կամչատսկում։

Զարգացած են մորթեղենի արդյունահանությունը և վանդակային գազանաբուծությունը, ինչպես նաև փայտամշակման արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են եղջերվապահությունը, բանջարաբուծությունը։ Կամչատկայի մարզի արտաքին և ներքին տնտեսական բոլոր կապերն իրականացվում են ծովային տրանսպորտով։ Խոշոր նավահանգիստներն են Կամչատկայի Պետրոպավլովսկը և Ուստ-Կամչատսկը։ Ուղևորների փոխադրումը հիմնականում կատարվում է օդային տրանսպորտով։

Նավարկելի է Կամչատկա գետը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 209 CC-BY-SA-icon-80x15.png