Կոմանդորյան կղզիներ
Կոմանդորյան կղզիների քարտեզ
| ||
| Կոորդինատներ | 54°46′05″ հս․. լ. 166°37′42″ ավ. ե.HGЯO | |
| Երկիր | ||
| Վարչատարածքային բաժանում | Կամչատկայի երկրամաս | |
| Ընդհանուր մակերեսը | 1846 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 755 մ | |
| Ջրատարածություն | Բերինգի ծով, Խաղաղ օվկիանոս | |
| Բնակչություն | 676 մարդ | |
| Բնակչության խտությունը | 0,366 մարդ/կմ2 | |
Կոմանդորյան կղզիներ, կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի և Բերինգի ծովի սահմանում։ Մտնում են ՌԴ Կամչատկայի մարզի մեջ։ Տարածությունը՝ 1848 կմ²։ Կազմված են բազալտներից ու անդեզիտներից։ Ունեն լեռնային ռելիեֆ։ Բարձրությունը՝ 751 մ։
Ափերը ժայռային են, թույլ կտրտված, կլիման օվկիանոսային է։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը 10 °C է, փետրվարինը՝ -4 °C, տարեկան տեղումները՝ 500 մմ։ Ծածկված են օվկիանոսային մարգագետիններով և լեռնային տունդրայով, ափերը՝ ջրիմուռներով։ Կան «թռչնաշուկաներ», ծովարջեր և փոկեր, հանդիպում է Կամչատկայի կուղբ։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է ծովային արդյունագործությամբ, գազանաբուծությամբ։ Բնակավայրերն են՝ Նիկոլսկոյեն (Բերինգի կղզում), Պրեոբրաժենսկոյեն (Մեդնի կղզում)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանվել է ի հիշատակ այս կղզիները 1741 թվականին հայտնագործած ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա Վիտուս Բերինգի (1681-1741), ով ուներ կոմանդորի (նավախմբի պետ) աստիճան[1]։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմանդորյան կղզիներ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։ |

