Խանտի-Մանսիական ինքնավար շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ
ռուս.՝ Ханты-Мансийский автономный округ — Югра
flag of Khanty–Mansi Autonomous Okrug Զինանշան
Flag of Yugra.svg
Coat of Arms of Yugra.svg
Yuganskiy nature reserve aerial view.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մաան էUral Federal District
ԿարգավիճակԻնքնավար օկրուգ
Մտնում էՏյումենի մարզ
ՎարչկենտրոնԽանտի-Մանսիյսկ
Հիմնական լեզուռուսերեն
Պաշտոնական լեզուներռուսերեն, Khanty և Mansi
Բնակչություն (2010)
1 532 243 (29 տեղ)
Տարածք534800  (9 տեղ)
Khanty-Mansi in Russia.svg
Հիմնադրված է10 դեկտեմբերի 1930 թ. թ.
Սահմանակցում էԿոմի Հանրապետություն, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, Կրասնոյարսկի երկրամաս, Տոմսկի մարզ, Տյումենի մարզ և Սվերդլովսկի մարզ
Ժամային գոտիMSK+2
ՓոխարինեցQ61991862?
ISO 3166-2 կոդRU-KHM
Ավտոմոբիլային կոդ86 և 186
Կոորդինատներ: 62°15′ հս․ լ. 70°10′ ավ. ե. / 62.250° հս․. լ. 70.167° ավ. ե. / 62.250; 70.167
adm-nao.ru

Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ (ռուս.՝ Ханты-Мансийский автономный округ — Югра), ինքնավար օկրուգ Ռուսաստանի կազմում[1], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Խանտի-Մանսիյսկ քաղաքը։

Մինչև 1940 թ.-ը կոչվել է Օստյակո-Վոգուլական, իսկ մինչև 1977 թ.-ը՝ Խանտի-Մանսիական ազգային շրջան։

Ստեղծվել է 1930 թվականի դեկտեմբերի 10-ին։ Տարածությունը 523 100 կմ2 է, բնակչությունը՝ 569 000 (1979)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, կենտրոնը՝ Խանտի-Մանսիյսկ։

Սահմանակից է Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, Կրասնոյարսկի երկրամասի, Տոմսկի, Տյումենի և Սվերդլովսկի մարզերի, և Կոմի Հանրապետությանի հետ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում։ Տարածաշրջանը դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արևմուտքում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արևելյան լանջերի նեղ շերտն է։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ։ Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից - 22 °C է, հուլիսինը՝ 16 - 18 °C, տարեկան տեղումները 400 - 500 մմ են։ Շրջանի հյուսիսում տարածված է բազմամյա սառածությունը։ Գլխավոր գետը Օբն է։ Կան ավելի քան 1500 լճեր։ Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը։ Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան սկյուռ, սամույր, աղվես, նապաստակ, կզաքիս, մշկամուկ, ջրաքիս, թռչուններ, ջրերում՝ ձկներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

76, 9%-ը ռուսներ են, 5, 2%-ը՝ թաթարներ, 4, 5%-ը՝ խանտեր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2, 5%֊ը՝ մանսիներ և այլք (1970)։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 1, 1 մարդ Է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74, 9%։ Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները։ Քաղաքներն են Սուրգուտը, Նիժնեվարտովսկը, Նեֆտեյուգանսկը, Խանտի-Մանսիյսկը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը։ Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը (1970)։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն։

Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը։ Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները։ Գործում են Շայմ-Տյումեն, Ուաո-Բալիկ-Օմսկ, Սամոտլոր - Կուրգան - Ուֆա - Ալմետևսկ նավթամուղները և Պունգա-Սերով-Նիժնի Տագիլ գազամուղները։ 1975 թվականին շրջանում կար 183 գրադարան, 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական թանգարան, շրջանային 2 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png