Դաշնային նշանակության քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դաշնային նշանակության քաղաք, քաղաքի կարգավիճակ Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնության վարչական միավոր։ Համաձայն Ռուսաստանի Դաշնության սահմանադրության (էջ. 65), այսպիսի կարգավիճակ ունեն երկու քաղաք՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Բացի դա, համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև 1995 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված, Բայկոնուր քաղաքի կարգավիճակի մասին, միջազգային համաձայնագրի[1], այս քաղաքին տրվում է Ռուսաստանի Դաշնության դաշնային նշանակության քաղաքի կարգավիճակ մինչև վարձակալության ժամկետի ավարտը՝ 2050 թվականը։ Սակայն Բայկոնուր քաղաքը չունի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի կարգավիճակ, և նրա գործադիր կառավարման մարմինները չեն ներկայացված ՌԴ Դաշնային Խորհուրդում։

Մոսկվա (1) և Սանկտ Պետերբուրգ (2) քաղաքները Ռուսաստանի քարտեզի վրա

Տեղական ինքնակառավարման առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն դաշնության այլ սուբյեկտներից, դաշնային նշանակության քաղաքներում կիրառվում է հատուկ տեղական ինքնակառավարման ձև։ Քաղաքների ներսում կազմավորվել են դաշնային նշանակության քաղաքների ներքաղաքային մունիցիպալ տարածքներ, Մոսկվայում դրանք 146-ն են, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ 111։ Իրենք քաղաքները չեն հանդիսանում մունիցիպալ կազմավորումներ։ Չնայած դրան քաղաքային տնտեսության ամբողջականության պահպանման նպատակով, իրավասությունների որոշ մասը ամրագրված է կենտրոնական կառավարության մարմիններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]