Արխանգելսկի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արխանգելսկի մարզ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումՄեզենսկի շրջան[1], Լեշուկոնսկի շրջան[1], Պինեժսկի շրջան[1], Պրիմորսկի շրջան[1], Օնեժսկի շրջան[1], Խոլմոգորսկի շրջան[1], Պլեսեցկի շրջան[1], Կարգոպոլսկի շրջան[1], Նյանդոմսկի շրջան[1], Կոնոշսկի շրջան[1], Վինոգրադովսկի շրջան[1], Շենկուրսկի շրջան[1], Վելսկի շրջան[1], Ուստյանսկի շրջան[1], Վերխնետոեմսկի շրջան[1], Կրսնոբորսկի շրջան[1], Կոտլասկի շրջան[1], Լենսկի շրջան[1], Վիլեգոդսկի շրջան[1], Arkhangelsk Urban Okrug?[1], Municipal Formation of the City of Koryazhma?[1], Kotlas Urban Okrug?[1], Municipal Formation of the City of Mirny?[1], Municipal Formation of Novaya Zemlya?[1], Municipal Formation of the City of Novodvinsk?[1], Municipal Formation of the City of Severodvinsk?[1], Naryan-Mar Urban Okrug?[1], Զապոլյարնի շրջան[1] և Նենեցյան ինքնավար օկրուգ[1]
Հիմնադրված էսեպտեմբերի 23, 1937 թ.
Մակերես587 400 կմ²
ԲԾՄ77 մետր
Բնակչություն1 127 051 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիMSD? և Եվրոպա/Մոսկվա[2]
Ավտոմոբիլային կոդ29
Պաշտոնական կայքdvinaland.ru(ռուս.)
Արխանգելսկի մարզ (Ռուսաստան)##
Արխանգելսկի մարզ (Ռուսաստան)

Արխանգելսկի մարզ, Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում։ Կազմվել է 1937 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տերիտորիայի առափնյա մասը ողողվում է Սպիտակ, Բարենցի, Պեչորայի և Կարայի ծովերով։ Արխանգելսկի մարզի մեջ են մտնում Նենեցական ազգային օկրուգը, Ֆրանց Իոսիֆի երկիր, Նոր երկիր, Սոլովեցկի և այլ կղզիներ։ Տարածությունը 587, 4 հազար կմ2 է, բնակչությունը՝ 1421 հազար (1974)։ Բաժանվում է 19 վարչական շրջանի։ Մարզում կա 11 քաղաք և 37 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Արխանգելսկ։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկի մարզը գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիս-արլևելքում՝ տայգայի և տունդրայի զոնաներում։ Կենտրոնական մասը ալիքավոր հարթություն է, կտրտված գետահովիտներով։ Ձմեռը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ամդերմայում -18, 4°С է, Արխանգելսկում՝ -12, 5°С, Կոտլասում՝ -14, 0°С, հուլիսինը հարավում՝ 17°С, հյուսիսում՝ մինչև 8°С, 10°С։ Բնորոշ է անկայուն եղանակը։ Տարեկան տեղումների քանակը 300-550 մմ է։ Տերիտորիայի մոտ կեսը զբաղեցնում է անտառային զոնան։ Հարուստ է կենդանական աշխարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկի մարզը Ռուսաստանի ամենանոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 2, 4 մարդ (1972)։ Բնակչության շուրջ 3/4-ը ապրում է երկաթուղամերձ գոտում, Հյուսիսային Դվինայի ստորին և միջին հոսանքում, Վագա գետի ավազանում։ Քաղաքային բնակչությունը 68% է (1972)։ Գլխավոր քաղաքներն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը, Կոտլասը, Օնեգան։ Սոլվիչեգոդսկը և Սոլոնիխան բալնեոլոգիական առողջարաններ են։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկի մարզը անտառային արդյունաբերության, անտառարտահանման, ձկնարդյունաբերության, աճող մեքենաշինության, գազանորսության, մորթեղենի վերամշակման զարգացող շրջան է։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է կաթնաանասնապահական ուղղությամբ։ Արխանգելսկի մարզը խոլմոգորյան կաթնատու ցեղի կովերի հայրենիքն է։ Զարգացած է եղջերվաբուծությունը։ Ժողովրդական տնտեսության համախառն արտադրանքի 93-95%-ը սալիս է արդյունաբերությունը։ Մեքենաշինության (նավերի, ճանապարհաշինական մեքենաների, փայտանյութի մթերումների, առաքման և փայտասղոցման համար սարքավորումների արտադրություն են) կենտրոններն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը և Կոտլասը։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Ունի 1, 5 հազար կմ երկաթուղագիծ, 11 հազար կմ ավտոխճուղի (1968)։ Նավարկելի գետերի (Հյուսիսային Դվինա, Վիչեգդա, Պեչորա, Մեզեն) երկարությունը 3, 8 հազար կմ է, լաստառաքման ուղիներինը՝ 9 հազար կմ-ից ավելի։ Ծովային նավահանգիստներն են Արխանգելսկը, Օնեգան, Մեզենը։ Արխանգելսկի մարզում գործում են 1462 հանրակրթական դպրոց (1969), անտառատեխնիկական, բժշկական և մանկավարժական ինստուտներ, 26 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 թատրոն, 740 մասսայական գրադարան, 11 թանգարան։ Ռուսական ճարտարապետության XVI-XVII դարերի հուշարձան է Սոլովեցկի մենաստանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 65