Սամույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sable - 2.png

Սամույր (Martes Zibellina), կզաքիսների ընտանիքի արժեքավոր մորթատու կենդանի։ Մորթին խիտ է, գեղեցիկ և նուրբ, բաց դարչնագույնից մինչև մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մարմնի երկարությունը 43-53 սմ է, պոչինը՝ 11-20 սմ, կենդանի զանգվածը 0,9-1,9 կգ։ Էգերն արուներից զգալիորեն փոքր են։ Տարածված է Հյուսիսային Դվինա և Մեզեն գետերից մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը (ներառյալ որոշ կղզիներ), իսկ ՍՍՀՍ-ից դուրս՝ Կորեայի, Չինաստանի, Մոնղոլիայի հյուսիսային շրջաններում և Հոկայդո կղզում (Ճապոնիա)։ Լեռնային և հարթավայրային տայգայի, հատկապես փշատերև անտառների բնակիչ է։ Ապրում է ցամաքում, երբեմն բարձրանում է ծառերի վրա։ Ամենակեր է, սնվում է հիմնականում մանր կրծողներով և բույսերի սերմերով։ Հղիությունը մոտ 273 օր է, ծնում է 3-4, հազվադեպ 5 ձագ։ Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ 1930-1970 թվականներին ՍՍՀՍ-ում Սամույրի գլխաքանակը նկատելիորեն վերականգնվել է (մինչև 600-800 հազար, որից տարեկան որսվում է մոտ 200 հազարը)։ Գազանաբուծական տնտեսությունների հիմնական մորթատու օբյեկտներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162 CC-BY-SA-icon-80x15.png