Կզաքիսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կզաքիսից)
Կզաքիս
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ինֆրակարգ Arctoidea
Վերնաընտանիք Musteloidea
Ընտանիք Կզաքիսներ (Mustelidae)
Ենթաընտանիք Guloninae
Ցեղ Կզաքիս (Martes)
Pinel, 1792

Կզաքիսներ (լատին․՝ Martes), կզաքիսազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների կարգ։ Սիջին մեծության (40-80 սմ) կենդանիներ են, մարմինը ձգված է, ճկուն, փափուկ աղվամազով ծածկված։ Լինում են գորշ և մուգ շագանակագույն։ Հայտնի է 6 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանում տարածված է կովկասյան քարակզաքիսը (M. foina nehringi), որն ապրում է քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Սնվում են մանր կրծողներով, թռչուններով, ընկույզով, հատապտուղներով, պտուղներով։ Գիշերային կյանք են վարում, լավ մագլցում են։ Զուգավորվում են հուլիս-օգոստոս ամիսներին։ Հղիությունը 236—274 օր է։ Արդյունագործական օբյեկտ են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատուներին, մորթին արժեքավոր է։ Սնվում է կրծողներով և շատ հաճախ կրծելով իր զոհի կոկորդը տիրանում է նրա բնին։ Կզաքիսը շատ լավ լողում է, այսինքն կարող է ձուկ որսալ, շատ լավ մագլցում է ծառերի, քարերի վրա և հաճախ այդ ձևով խուսափում է ուրիշների համար որս դառնալուց։ Կզաքիսը սնվում է մանր կրծողներով, թռչուններով, թռչունների ձվերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395