Հունգարիայի ազգային միասնության կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հունգարիայի թագավորություն Նացիստական օկուպացիոն վարչակարգ
Nemzeti Összefogás Kormánya
Flag of Hungary (1915-1918, 1919-1946).svg
Դրոշ
Coat of arms of Hungary (1945).svg
Զինանշան
Պետական կարգ Նացիստական, ավտորիտար, տոտալիտարիստական միապետություն
Մայրաքաղաք Բուդապեշտ (խոշորագույն քաղաք)
Թագավորանիստ ոստան մայրաքաղաք
Պետության գլուխ «Խաչված նետեր» կուսակցության առաջնորդ
Արքայատոհմ
Լեզու հունգարերեն
Կրոն Կաթոլիկություն, լյութերականություն, կալվինականություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Նոր շրջան, Երկրորդ համաշխարհային պատերազմ
Հասարակարգ Կապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում հոկտեմբերի 16, 1944[1]
Հզորության գագաթնակետ 1944 թվական
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- «Պանցերֆաուստ» ռազմագործողություն հոկտեմբերի 15, 1944[2]
- Կառավարության ձևավորում հոկտեմբերի 16, 1944
- Կառավարության փախուստը Գերմանիա մարտի 28-29, 1945[3]
- Օկուպացիոն վարչակարգի անկում ապրիլի 4, 1945[4]
Ներկայիս տարածքում Խորվաթիա Խորվաթիա
Հունգարիա Հունգարիա
Սլովակիա Սլովակիա
Սլովենիա Սլովենիա
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Հունգարիայի ազգային միասնության կառավարություն (հունգ.՝ Nemzeti Összefogás Kormánya), Հունգարիայում կազմավորված նացիստական, ավտորիտար, տոտալիտարիստական (ամբողջատիրական) վարչակարգ, որը ձևավորվել է Երրորդ Ռայխի կողմից 1945 թվականի հոկտեմբերին Հունգարիայի օկուպացիայի արդյունքում։ Նացիստները Հունգարիայում կառավարության գլուխ անցնում են հոկտեմբերի 16-ին, երբ Պանցերֆաուստ ռազմագործողության հետևանքով բռնազավթված երկրի իշխանությունից հեռացվում է Միկլոշ Հորթին և նրա պաշտոնում նշանակվում է Հունգարիայի նացիստների «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար Ֆերենց Սալաշին[5]։

Ֆերեց Սալաշին կրել է Հունգարիայի «ազգային առաջնորդի» տիտղոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես Նացիստական Գերմանիայի դաշնակից, որի ընթացքում էլ հայտնի է դարձել որպես «Ադոլֆ Հիտլերի վերջին դաշնակից»։ Սալաշի կառավարման ընթացքում Հունգարիայում սպանվել է տասնյակ հազարավոր հրեաներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, աքսորվել են, որոշներն էլ սպանվել են Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբարում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շրջափուլում՝ 1945 թվականի ապրիլի 4-ին, Հունգարիա է ներխուժել խորհրդային կարմիր բանակը, որը շուտով «ազատագրել» է երկիրը նացիստական օկուպացիայից։

Հունգարիայի բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարացի սպաները նացիստական վարչակարգի օրոք մայրաքաղաք Բուդապեշտում, 1944 թվականին։

1944 թվականի հոկտեմբերի 15-ին Միկլոշ Հորթին հայտարարում է դաշնակիցների հետ համաձայնագրի ստորագրման մասին։ Նա այս որոշումը պատճառաբանում է նրանով, որ գերմանացիներն առևանգել են իր որդուն՝ Միկլոշ Հորթին կրտսերին, և վերջինս կյանքը փրկելու համար նա պարտավոր է համաձայնության եզրեր գտնել։ Հաջորդիվ՝ Հորթին հրապարակում է իր հրաժարականի մասին որոշում և ինքնակամ հեռանում իշխանությունից։ Մինչ հրաժարականը՝ Հորթին «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի առաջնորդ Ֆերենց Սալաշին նշանակում է «երկրի առաջնորդ»։

Այս ամենից հետո Միկլոշը լքում է երկիրը և հաստատվում Գերմանիայում։ Այսպիսով, այս իրադարձությամբ նշանավորվում է Հունգարիայի «Խաչված նետեր» կուսակցության հեղաշրջման հաղթանակը։ Հարկ է նշել, որ հընթացս գերմանացի նացիստներն իրականացնում են «Պանցերֆաուստ» ռազմագործողությունը և մեկ օրվա ընթացքում գրավում քաղաքամայր Բուդապեշտը։ Հոկտեմբերի 17-ին Հունգարիայի օրենսդիրը արտահերթ խորհրդարանական նիստի ընթացքում հավանություն է տալիս նոր իշխանություններին։ Նոյեմբերի 4-ին մեծ հանդիսությամբ Սալաշին հռչակվում է Հունգարիայի առաջնորդ։

1944 թվականի դեկտեմբերի 21-ին խորհրդային ուժերի վերահսկողության ներքո անցած Դեբրեցենում ԽՍՀՄ իշխանությունները երկրի վարչապետ են հռչակում հունգարական կայազորների հրամանատար Բելա Միկլոշին։ Նրա ղեկավարած տարածքը հռչակվում է «Հունգարիայի ժամանակավոր կառավարություն»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պանցերֆաուստի» ռազմագործողությունից հետո Հունգարիայում հաստատված նացիստական վարչակարգը գտնվում էր խորհրդային իշխանությունների հնարավոր հարձակման թիրախակետում։ Հունգարիայի նոր իշխանությունները, մասնավորապես՝ «Խաչված նետեր» կուսակցությունը սերտորեն համագործակցում էր Ադոլֆ Հիտլերի գլխավորած կառավարության հետ։ Նացիստների հետ գործակցության արդյունքում Հունգարիայից տեղահանվում և սպանվում են տասնյակ հազարավոր հրեաներ։ 1941 թվականի տվյալներով Հունգարիայում բնակվող 800 հազար հրեաներից 200 հազարը՝ շուրջ 25 տոկոսը, սպանվում են։ Հունգար-նացիստ իշխանավորների վայրագություններին զոհ են գնում նաև գնչուները։

1944 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ կարմիր բանակը շարժվում է Հունգարիայի մայրաքաղաքին ընդառաջ։ Նույն ամսում էլ տեղի է ունենում Բուդապեշտի ճակատամարտը, որտեղ գերմանա-հունգարական միացյալ ուժերը չեն կարողանում դիմագրավել խորհրդային ինտերվիստներին։ Ապրիլի 4-ին նացիստների օկուպացիոն վարչակարգը Հունգարիայում անկում է ապրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gosztonyi Péter (1992)։ A Magyar Honvédség a második világháborúban (2nd ed.)։ Budapest: Európa Könyvkiadó։ էջ 256։ ISBN 963-07-5386-3 
  2. Nevenkin Kamen (2012)։ Take Budapest: The Struggle for Hungary, Autumn 1944։ New York: The History Press։ էջ 53։ ISBN 9780752477039։ Վերցված է 29 March 2015 
  3. Gosztonyi Péter (1992)։ A Magyar Honvédség a második világháborúban (Hungarian) (2nd ed.)։ Budapest: Európa Könyvkiadó։ էջեր 275–276։ ISBN 963-07-5386-3 
  4. Gosztonyi Péter (1992)։ A Magyar Honvédség a második világháborúban (2nd ed.)։ Budapest: Európa Könyvkiadó։ էջ 255։ ISBN 963-07-5386-3 
  5. Gosztonyi Péter (1992)։ A Magyar Honvédség a második világháborúban (Hungarian) (2nd ed.)։ Budapest։ էջ 215։ ISBN 963-07-5386-3