Արամայիս Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամայիս Մնացականյան
Ծնվել է 1911
Ծննդավայր Փոթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահացել է 1984
Ազգություն հայ
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Արամայիս Նավասարդի Մնացականյան (1911-1984), պատմաբան, պատմական գիտական դոկտոր։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ ժողովրդի մասնակցությանը 1939-45 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թթ. և 1915-16 թթ. Թուրքիայում կատարված իրադարձություններին։

«Վ.Ի. Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970, ռուս.) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png