Jump to content

Գրիգոր Բալասանյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բալասանյան
Գրիգոր Բալասանյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1919(1919-09-15)[1][2]
ԾննդավայրՉայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1][2]
Վախճանվել էմայիսի 24, 2003(2003-05-24)[3] (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան[3]
Մասնագիտությունգրող, արձակագիր և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1947)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Գրիգոր Բալասանյան Վիքիդարանում

Գրիգոր Գրիգորի Բալասանյան (սեպտեմբերի 15, 1919(1919-09-15)[1][2], Չայքենդ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1][2] - մայիսի 24, 2003(2003-05-24)[3], Երևան, Հայաստան[3]), հայ արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975 թ.), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գետաշեն (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում) գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը։ 1938-1941 թվականներին աշխատել է Երևանի մեծահասակների երեկոյան դպրոցում։ 1938-1941 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է 1946 թվականին։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1948-1952 թվականներին հայ գրականություն է դասախոսել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1952 թվականին «Վ. Ի. Լենինի կերպարը սովետահայ գրականության և բանահյուսության մեջ» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952-1953 թվականներին աշխատել է ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեում, 1953-1957 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետպլանի նախագահի տեղակալ, 1957-1961 թվականներին՝ Հայպետհրատի տնօրեն, 1961-1964 թվականներին՝ Երևանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր։ 1964-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտեում որպես գլխավոր խմբագիր։ 1974-1981 թվականներին եղել է «Լույս» հրատարակչության տնօրենը։ 1981 թվականից աշխատել է Հայհրատպետկոմում որպես ավագ խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Մահացել է Երևանում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Սրտի ճամփաներով» (Երևան, 1968), «Կապույտ լճի ափին» (Երևան, 1979) գրքերը։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների, Կարմիր աստղի շքանշաններով[4][5]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեժի ապոր հեքիաթը, Երևան, Հայպետհրատ, 1957, 24 էջ։
  • Փորձության ժամին (վիպակ և պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 319 էջ։
  • Մեժի ապոր զրույցները, Երևան, Հայպետհրատ, 1961, 80 էջ։
  • Միայն թե խիղճդ հանգիստ լինի (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 184 էջ։
  • Սիրում եմ անամպ երկինքը (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1965, 284 էջ։
  • Սրտի ճամփաներով (հայ արվեստի ու գրականության տասնօրյակը Ղազախստանում), Երևան, «Հայաստան», 1968, 80 էջ։
  • Ապրելու գաղտնիքը (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1971, 480 էջ։
  • Հույսի շողը (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1972, 264 էջ։
  • Պատուհանի տակ ծղրիդն է երգում (վեպ), Երևան, «Հայաստան», 1975, 436 էջ։
  • Մեժի ապոր զրույցները, Երևան, «Սովետական գրող», 1977, 144 էջ։
  • Ով հանգցրեց լույսը (վիպակ, պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 372 էջ։
  • Միթե հանգավ լույսը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1984, 416 էջ։
  • Դարերի ճամբորդը, Երևան, 1986, 229 էջ։
  • Մեժո ապոր զրույցները, Երևան, 1987, 207 էջ։
  • Միայն թե լույսը չմարի (վեպ), Երևան, 1987։
  • Մի բուռ կյանք, Երևան, 1989, 479 էջ։
  • Պատուհանի տակ ծղրիդն է երգում, Ե., Դարակ, 2020, 564 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եգիպտական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 138 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 95.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 195.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բալասանյան (արձակագիր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227